Աշխատանքը չի խայտառակում մարդուն, դժբախտաբար պատահում են աշխատանքը խայտառակող մարդիկ:
Գրանտ
Թեև աշխատանքն ու հաճույքը տարբեր են իրենց բնույթով, այնուամենայնիվ նրանց միջև գոյություն ունի ինչ-որ բնական կապ:
Լիվիոս
Աշխատանքով է ճանաչվում վարպետը:
Լաֆոնտեն
Աշխատանքը կյանքի ժամացույցի զսպանակն է. կարելի է հոգնել նրանից, բայց ավելի շուտ` հոգնել ծուլությունից:
Պետեր Ռոզեգեր
Աշխատությունը բոլոր առաքինությունների մայրն է, ինչպես ծուլությունը ծնող է ամենայն մոլության: Ղազարոս Աղայան
Աշխատանքը անեծք է հարբեցողների համար:
Օսկար Ուայլդ
Աշխատասեր հողագործը տնկում է ծառեր, որոնց պտուղը ինքը երբեք չի տեսնելու:
Ցիցերոն
Աշխատանքը նման է գեղեցիկ կնոջ՝ նա սպասել չի սիրում:
Կոլետ
Աշխատասեր մարդը միշտ գտնում է, որ իր աշխատանքը տակավին ավարտված չէ:
Պուբիլիոս Սիրոս
Նյութը պատրաստեց Դավիթ Մուրադյանը, ավագ դպրոց, համակարգչային շահագործող