Մարգարիտ

 

margarit1Մարգարիտը, որ համարվում է բնության պարգևած ամենագեղեցիկ քարերից մեկը, իրականում խեցիների մարմնում զարգացող գնդաձև կամ անկանոն գոյացում է և կազմված է նույն նյութից, ինչ որ խեցին՝ հիմնականում ածխաթթվային կալցիումից: Առաջանում է խեցու մեջ կողմնակի առարկա (օրինակ՝ ավազահատիկ) ընկնելու դեպքում, երբ նրա շուրջը սկսում է կուտակվել սադափը։

Читать далее

Կորկոտ

download

Հայոց աշխարհի տասներկու հազար ճաշերի  ցուցակն սկսվում է կորկոտով: Թեփահան  արված ցորենը  լցնում են պղնձե կաթսան և երեկոյան  դնում մարմանդ կրակ ունեցող թոնիրի  մեջ: Առավոտյան հանում են կաթսան և վայելում աստվածային  կորկոտը: Ոչ մի ճաշ  այդպիսի համ չունի: Կորկոտ են  եփում  ծննդյան տոնին, հարսանիքին ու մեռելահացին:

Читать далее

Կաթնաշոռով աղցան

katnashorov-axcan

Գազարը մաքրել, լվանալ և մանր քերիչով անցկացնել: Կաթնաշոռը մաղով անցկացնել: Ավելացնել գազարը: Աղ ցանել, լցնել կտրատած կանաչ սոխ, մանրացրած խաշած ձուն, մայոնեզը, ուրցը: Լցնել ամանի մեջ, զարդարել ձվի շերտերով և  կանաչ սոխով:

Աղբյուրը՝ այստեղ:

Նյութը պատրաստեց  Ալիկ Ավանեսյան, ավագ դպրոց, խոհարար

Անմոռուկ

259426

Ըստ հին հնդկական լեգենդի՝ անմոռուկը առաջացել է  հետևյալ  կերպ․ մի գյուղում ամուսնանում են  մի երիտասարդ  ու  մի աղջիկ: Հարսանիքից հետո  երիտասարդները, հարսի հայրական տանից   ուղևորվելով ամուսնու ծնողների տուն, հանդիպում են   վայրի գազաննների, որոնք հոշոտում են  նորապսակներին:  Բնակիչները նրանց թաղում են  գետի ափին,  իսկ գարնանը այդ վայրում անսպասելիորեն հայտնվում է մի բաց յասամանագույն ծաղիկ:  Որսորդը, անցնելով  ծաղկի  կողքով,  խստորեն բացականչում է. «Հավե´րժ ապրիր», և  բնությունը ընդունում է   բարի մաղթանքը: Այդ ժամանակից ի վեր այս ծաղիկները ժողովուրդի մեջ  կոչվում են անմոռուկներ:

Աղբյուրը՝ այստեղ:

Ռուսերենից թարգմանեց Գոռ Խլոյանը, քոլեջ, 2-րդ կուրս

Պանրով ու ճակնդեղի ճավով ծրարներ

panrov-crarner

Սոխը մանր կտրտել, կարագով տապակել: Ճակնդեղի ճավը մանր կտրատել, աղ անել, տրորել, լցնել քամիչի մեջ՝ ջրաքամվելու: Կանաչ սոխն ու մաղադանոսը դարձյալ մանր կտրատել, լցնել թասի մեջ, ավելացնել սոխեռածը, քերած պանիրը, քիմիոնը, լավ մզած ճավը, աղ ու պղպեղ անել, ավելացնել 1 ձու և մյուս ձվի սպիտակուցը, լավ խառնել: Շերտավոր խմորը գրտնակել: Խմորը 3 մասի կտրտել, ամեն մասը տեղավորել յուղաթղթի վրա, մեջտեղի 1/3 մասին միջուկ դնել: Խմորի եզրերը 45* անկյան տակ 1.5 սմ լայնության ժապավենների կտարտել: Ապա աջ և ձախ կողմի շերտերը հերթով վրա բերել այնպես, որ միջուկը ծածկվի: Ծրարը յուղաթղթով զգուշորեն տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, խմորին ձվի դեղնուց քսել և եփել 190* ջերմությամբ ջեռոցում 25-30 րոպե: Ապա տաք–տաք  մատուցել:

Աղբյուրը՝ այստեղ:

Նյութը պատրաստեց Գայանե Տիգրանյանը, ավագ դպրոց, նկարիչ

Շափյուղա

sapfir-simvol-bessmertiya-i-vechnoy-molodosti-kamen-sapfir

Ոսկերիչները շափյուղայի անվան տակ ենթադրում են կոռունդը (ալյումինիումի օքսիդը), որն ունի կապույտ գույն: Ընդհանրապես շափյուղա կարելի է անվանել միայն կապուտ գույնի քարերը, սակայն հանդիպում են նաև այլ գույնի շափյուղաներ, որոնց դեպքում քարի անվանումից առաջ անպայման նշվում է նրա գույնը՝ «դեղին շափյուղա», «սպիտակ շափյուղա»: Իր հիանալի գույնով շափյուղան պարտական է տիտանի և երկաթի միակցմանը:

Читать далее