Շափյուղա

sapfir-simvol-bessmertiya-i-vechnoy-molodosti-kamen-sapfir

Ոսկերիչները շափյուղայի անվան տակ ենթադրում են կոռունդը (ալյումինիումի օքսիդը), որն ունի կապույտ գույն: Ընդհանրապես շափյուղա կարելի է անվանել միայն կապուտ գույնի քարերը, սակայն հանդիպում են նաև այլ գույնի շափյուղաներ, որոնց դեպքում քարի անվանումից առաջ անպայման նշվում է նրա գույնը՝ «դեղին շափյուղա», «սպիտակ շափյուղա»: Իր հիանալի գույնով շափյուղան պարտական է տիտանի և երկաթի միակցմանը:

Ազնիվ շափյուղան Յուպիտերի հովանավորության տակ ծնվածների քարն է: Կանայք կրում են այն ոչ միայն նրա գեղեցկության համար: Շափյուղան հավատարմության, ողջախոհության և համեստության խորհրդանիշն է, երջանկություն է բերում սիրո մեջ, կնոջը պահպանում է բամբասանքից: Այն մարմնավորում է հաստատունությունը,  կարող է հանդարտեցնել կիրքը և մաքրել հոգին, օգնում է «հմայել» սիրելիին: Հավատալիքների համաձայն՝ շափյուղան օժտված է զրպարտությունից պաշտպանելու, հիշողությունն ամրապնդելու, խոհեմությունն ու դատողականությունը զարգացնելու հատկությամբ: Դրա համար մուգ կապույտ շափյուղան, որի մեջ միահյուսվել են անցյալի իմաստությունն ու անտեսանելի, հեռավոր ապագան, համարվում է «իմաստունների թալիսմանը»: Այն հոգեկան խաղաղության և վստահության, առաքինության քարն է, որը հաղորդում է տիրոջը ժուժկալություն, բերում ներքին համաձայնության:

Նյութը պատրաստեց Նվարդ Բաղդասարյանը,  ավագ դպրոց,  նկարիչ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s