Սոխը մանր կտրտել, կարագով տապակել: Ճակնդեղի ճավը մանր կտրատել, աղ անել, տրորել, լցնել քամիչի մեջ՝ ջրաքամվելու: Կանաչ սոխն ու մաղադանոսը դարձյալ մանր կտրատել, լցնել թասի մեջ, ավելացնել սոխեռածը, քերած պանիրը, քիմիոնը, լավ մզած ճավը, աղ ու պղպեղ անել, ավելացնել 1 ձու և մյուս ձվի սպիտակուցը, լավ խառնել: Շերտավոր խմորը գրտնակել: Խմորը 3 մասի կտրտել, ամեն մասը տեղավորել յուղաթղթի վրա, մեջտեղի 1/3 մասին միջուկ դնել: Խմորի եզրերը 45* անկյան տակ 1.5 սմ լայնության ժապավենների կտարտել: Ապա աջ և ձախ կողմի շերտերը հերթով վրա բերել այնպես, որ միջուկը ծածկվի: Ծրարը յուղաթղթով զգուշորեն տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, խմորին ձվի դեղնուց քսել և եփել 190* ջերմությամբ ջեռոցում 25-30 րոպե: Ապա տաք–տաք մատուցել:
Աղբյուրը՝ այստեղ:
Նյութը պատրաստեց Գայանե Տիգրանյանը, ավագ դպրոց, նկարիչ