Հայկական տոնածառ

haygagan-donadzar

Շատ վաղուց` Մեծ ջրհեղեղից հետո, առաջին ձյունը Արարատ լեռան վրա  նստել է Հայկ  նահապետի հոր`  Թորգոմի ժամանակ:  Դա եղել է մեզանից չորս հազար հինգ հարյուր տարի առաջ: Այդ ժամանակ հեթանոս հայերը  Նոր տարին  տոնում էին գարնանամուտին: Մի անգամ` Ամանորի  նախօրեին,  արտասովոր  ցրտեր իջան Մասիսի  կատարից և  խուժեցին այգիներն ու դաշտերը: Թորգոմը արմատով պոկես ծիրանենին և տարավ տուն:  Նրա օրինակին հետևեցին մյուսները:  Երբ հնչեց Նոր տարին ավետող ծնծղան,  մարդիկ գինովցան և սկսեցին պարել ծառի շուրջը:  Նրա ճյուղերից նվերներ ու զարդարանքներ կախեցին: Հաջորդ տարվա նախօրեին, չնայած ցրտեր չեղան,  բայց մարդիկ  այգիներից դարձյալ ծառեր  տարան իրենց տները: Այնուհետև հայկական բոլոր ընտանիքներում  Ամանորի գալուստը նշանավորվում էր  կանաչ ծառի կամ ոստի  ներկայությամբ: Այդպես ծառը դրսից տուն մտավ և դարձավ տոնածառ:

Աղբյուրը՝ Հայկ Խաչատրյան,«Սոսյաց անտառ»,Էջ 38

Նյութը պատրաստեց Ռաֆո Ավետիսյանը, Ավագ դպրոց

Վրացական «Օջախուրի»

vracakan-ojaxuri-1

«Օջախուրի» վրացերենից թարգմանաբար նշանակում է «ընտանեկան», այսինքն ընտանիքի համար նախատեսված ուտեստ:

Կտրատում ենք կարտոֆիլը (մեծ կտորներով), կանաչին, խոզի միսը, սոխը (օղակաձև): Թավայի վրա տաքացնում ենք բուսայուղը, ապա ավելացնում կտրատված միսը և տապակում մինչև կարմրելը, որից հետո վրան լցնում ենք սոխը, լավ խառնում: Առանձին տապակում ենք կարտոֆիլը, համեմում աղ և պղպեղով, ապա ավելացնում մսի թավայի մեջ, լավ խառնում: Մանր կտրատում ենք սխտորը և կանաչին, ավելացնում կարտոֆիլին և մսին: Ուտեստը համեմում ենք սև և կարմիր պղպեղներով, ավելացնում կտրատված լոլիկը և խառնում: Ըստ ավանդույթի ուտեստը պետք մատուցել կավե ամանների մեջ և վրան շաղ տալ մանրացրած կանաչի: Իսկական վրացական «Օջախուրի» ամբողջ ընտանիքի համար:

Читать далее

Տոնական գաթա

gata-5-420x315

Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, սոդան, վանիլինն ու սառեցրած կարագը: Ստացված զանգվածը տրորում ենք ձեռքերով՝ վերածելով փշրանքի: Ստացված փշրանքի կենտրոնում փոսիկ ենք անում, այդ փոսիկի մեջ լցնում ենք թթվասերը, ավելացնում ձվերն ու սպիտակուցը և խառնում ստացված զանգվածը պատառաքաղով, սպա հունցում ենք փափուկ խմոր:

Читать далее

Տոնական աղցան

 

havi-msov-gazarov-aghcan-5

Հավի մսով աղցանի պատաստման համար անհրաժեշտ է գազարը և տաքդեղը կտրատել ձողիկների տեսքով:  Ապա մանրացնում ենք հավի կրծքամիսը և տապակում բուսայուղով պատված թավայում մինչև եփելը և թեթևակի կարմրելը:  Հետո խառնում ենք կտրատված բանջարեղենի՝ գազարի ու տաքդեղի  հետ, վրան ճզմում սխտորը, համեմում աղով և սև պղպեղով: Ստացված զանգվածը լավ խառնում ենք թթվասերով:  Գազարով, տաքդեղով և հավի մսով այս աղցանը,  որի պատաստումը Ձեզանից կխլի ընդամենը 20 րոպե, կարելի է համեմել  ինչպես մայոնեզով, այնպես էլ  թթվասերով:

Читать далее

Արհեստները հին Երևանում

kond

Երևան քաղաքի կենտրոնը՝ Շահարը, աչքի էր ընկնում դուքանների առատությամբ, որոնք առանձին շարքեր ունեին Աստաֆյան փողոցում։ Այդպիսի շարքեր կային Ղանթարում, որտեղ հետագայում կառուցվեց վաճառատների համալիրը, Անգլիական այգու հարևանությամբ։ Այստեղ շատ էին տարբեր արհեստի տեր մարդկանց` դերձակների, գդակ կարողների, վարսավիրների, ոսկերիչների, դարբինների, թիթեղագործների կրպակները։ Շուկայի մոտ ձիեր էին պայտում։

Читать далее

Հին Երևանի շրջիկ արհեստավորները

thumb_3782_default_list

Հին Երևանը հայտնի էր իր շրջիկ  արհեստավորներով, որոնք գործիքների արկղը բռնած՝ անցնում էին թաղից թաղ, փողոցից փողոց, մտնում բակերը։
Շրջիկ արհեստավորների թվում շատ էին կլայեկողները (կլայեկչի), բուրդ գզողները (գզրարները),  դանակ-մկրատ սրողները:

Читать далее

«Ցորենհատ» հացաթխման արտադրամասում

Քոլեջի մի խումբ սովորողներ իրենց ուսուցիչների հետ օրերս եղան  «Ցորենհատ» հացաթխման արտադրամասում: Նրանք ծանոթացան հացաթխման գործընթացին, ցորենների տեսակներին, պրակտիկորեն ներկայացրեցին էկոլոգիապես մաքուր հաց թխելու մի քանի գաղտնքիներ, հյուրասիրվեցին արտադրամասի հացից, որը շատ համեղ էր:

Աստղիկ Ասլանյան, քոլեջ, 2-րդ կուրս

Это слайд-шоу требует JavaScript.