Հայաստանի սև ներկատու բույսը գխտորն է, որ աճում է Եփրատի ու Արաքսի հովիտներում: Ամենալավը Բաղեշինն է: Ասում են՝ հին ժամանակներում գխտորը հոտաղ է եղել: Կեսօրին մաճկալը նրան տուն է ուղարկել հաց բերելու: Հոտաղը տուն է հասել, հետն առել հացը և շտապել դեպի դաշտ: Ճանապարհին սովածացել է, նստել է ու կերել իր և մաճկալի բաժին ամբողջ հացը: Ուտելուց հետո գլխի է ընկել, որ ինքը վատ բան է արել, գուցե՝ ամենավատ բանն աշխարհում: Էլ ինչ երեսով վերադառնա մաճկալի մոտ: Ամոթից դեմքը ծածկում է ձեռքերով և գլուխը դնում գետնին: Ու այլևս չի բարձրանում: Այդ ժամանակվանից էլ սևերես հոտաղը դառնում է գխտոր:
Աղբյուրը՝ Հայկ Խաչատրյան, «Հացապատում», էջ 91:
Նյութը պատրաստեց Նվարդ Բաղդասարյանը, ավագ դպրոց, նկարիչ