Հին Երևանի շրջիկ արհեստավորները

thumb_3782_default_list

Հին Երևանը հայտնի էր իր շրջիկ  արհեստավորներով, որոնք գործիքների արկղը բռնած՝ անցնում էին թաղից թաղ, փողոցից փողոց, մտնում բակերը։
Շրջիկ արհեստավորների թվում շատ էին կլայեկողները (կլայեկչի), բուրդ գզողները (գզրարները),  դանակ-մկրատ սրողները:

Գզրարները հայտնվում էին բակերում, ամռան վերջերին, երբ կանայք լվանում էին բուրդը, չորացնում: Չոր, մաքուր բուրդը կանայք էին չփխում ճիպոտով։ Աշխատանքը դժվար էր, և նրանք հաճախ իրենց տեղը զիջում էին գզրարներին։ Մտնում էր գզրարը բակ ու գոռում. «Բուրդ-մուրդ գզեմ, գործերը դզեմ»։ Նրա ձեռքին մի տարօրինակ գործիք էր, որն անեղ էր կոչվում (երևի աղեղ բառից) և նման էր մի լարանի սազի։ Լարը ձգվում էր մոտ մեկ մետր երկարություն ունեցող աղեղի վրա։ Երբ գզրարը թակով հարվածում էր անեղի հիմքին, լարը թրթռում էր, բուրդը անեղի շարժումից գզգզվում էր։ Գործը դանդաղ էր առաջ գնում, լարը թափով բզզում էր։ Գզած բուրդը գզրարը մի կողմ էր տանում, լավ չգզվածը հավաքում` թաղիք պատրաստելու համար։

Հին Երևանում շատ էին թափառող կլայեկչիները, պղինձներ ու մետաղյա ամաններ կլայեկողները։ Մտնում էր բակ, մի կողմ էր դնում գործիքների արկղն ու կանչում. «Կլայեկեմ, սիրունացնեմ, կլայեկեմ, փայլեցնեմ, հայելի դարձնեմ»։ Երբ բերում էին պղինձներն ու քյասաները, նա բակի անկյունում օջախ էր սարքում, կրակին դնում պղինձը, հաստ փալասով մաքրում դրա ներսն ու դուրսը, նորից տաքացնում, հետո մեջն էր գցում անագը, որն անմիջապես հալվում էր։ Փալասի հաստ կտորով վարպետը սկսում էր շփել ներսը, հալված անագը հավասար ու սիրուն նստում էր պղնձի ներսի պատերին։ Շփում էր, երկար շփում, հետո անցնում էր պղնձի դրսի կողմի «շուրթերին»։ Սևացած պղինձը սկսում էր փայլել ներսից ու դրսից, ասես նորացած լիներ։

Մեծ իրարանցում էր սկսվում հին Երևանի հին բակերում, երբ հայտնվում էր դանակ-մկրատ սրողը։ Նրա սրելու գործիքը գրավում էր ոտնակով, մեծ անիվով, լիսեռով, որին շարված էին տարբեր չափի ու մեծության կլոր սրաքարերը։ Նա դազգահը դնում էր բակի կենտրոնում ու կանչում. «Դանակ-մկրատ սրեմ,- ու քթի տակ ավելացնում,- բերողին սիրեմ»։ Շտապում էին տան տիկինները դանակ-մկրատ առած, հավաքվում էին երեխաները տեսնելու այդ հրաշքը, երբ ոտքի թեթև շարժումով վարպետը պտտում էր քարերը, և սրվող դանակի կամ մկրատի տակից հորդում էին կայծերը։ Կայծերը վառ էին, երբ երեխաները ձեռքները դեմ էին անում, զգում էին կայծերի տաք խտղտոցը։ Սրող վարպետը ձայն չէր հանում, թողնում էր, որ երեխաները զգան կայծերի ջերմությունը. «Ո՛նց է,- հարցնում էր,- կծում է, չէ՞»։ Ու պտտում էր անիվը, իջնում-ելնում էր ոտնակը՝ թափ հաղորդելով պտտվող սրաքարերին։ Եվ նա սպասում էր հաջորդին ու կանչում. «Դե չուստ, հրես գնացի»։

Աղբյուրը ՝ այստեղ:

Նյութը պատռաստեց Ռաֆո Ավետիսյանը, Ավագ դպրոց, համակարգիչների շահագործող

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s