Արհեստները հին Երևանում

kond

Երևան քաղաքի կենտրոնը՝ Շահարը, աչքի էր ընկնում դուքանների առատությամբ, որոնք առանձին շարքեր ունեին Աստաֆյան փողոցում։ Այդպիսի շարքեր կային Ղանթարում, որտեղ հետագայում կառուցվեց վաճառատների համալիրը, Անգլիական այգու հարևանությամբ։ Այստեղ շատ էին տարբեր արհեստի տեր մարդկանց` դերձակների, գդակ կարողների, վարսավիրների, ոսկերիչների, դարբինների, թիթեղագործների կրպակները։ Շուկայի մոտ ձիեր էին պայտում։

Բազմաթիվ էին քարվանսարաները, որոնք և’ հյուրանոց էին, և’ իջևանատեղ, և’ խանութներ ունեին։ Օրինակ` «Գյուրջի քարվանսարան» ունեցել է 62 խանութ ու կրպակ, «Ջուղայի քարվանսարան»՝ 36 կրպակ։
Շատ արհեստանոցներ էին կուտակված Չարխի փողոցում` դագաղագործներ, ատաղձագործներ, հյուսներ։ Չարխի վրա պատրաստում էին գրտնակներ, սխտոր ծեծելու հավանգներ, երեխաների համար երկաթե գլուխներով հոլեր։
Քաղաքում շատ էին կոշկակարանոցները և փինաչիների «դուքանները»։
«Հրապարակներում ու միջնորմներում, կրպակների միջև,- գրում է նշանավոր գիտնական-ճանապարհորդ Ի. Շոպենը,- դեռ կանգնած են դրամափոխների, արծաթագործների, ժամագործների և մետաքս վաճառողների փայտյա տնակները, կրպակները. այժմ, սակայն, դրանք սկսում են անհետանալ»։

Աղբյուրը՝ այստեղ:

Նյութը պատրաստեց Ալիկ Ավանեսյանը, ավագ դպրոց, խոհարար

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s