Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, սոդան, վանիլինն ու սառեցրած կարագը: Ստացված զանգվածը տրորում ենք ձեռքերով՝ վերածելով փշրանքի: Ստացված փշրանքի կենտրոնում փոսիկ ենք անում, այդ փոսիկի մեջ լցնում ենք թթվասերը, ավելացնում ձվերն ու սպիտակուցը և խառնում ստացված զանգվածը պատառաքաղով, սպա հունցում ենք փափուկ խմոր:
Միջուկի համար առանձին ամանի մեջ լցնում ենք ալյուրն ու սառեցրած կարագը: Տրորում ենք ստացված զանգվածը՝ ձեռքերով վերածելով փշրանքի, ապա ավելացնում ենք շաքարավազը, վանիլինը և խառնում:
Պատրաստի խմորը բաժանում ենք 3 գնդի, յուրաքանչյուր գունդ գրտնակում ենք, բացում 3 մմ շերտով, վրան լցնում ենք պատրաստի միջուկը և փաթաթում ռուլետի ձևով:
Ստացված ռուլետները կտրատում ենք, տալով գաթայի տեսք, դնում պերգամենտային թղթով պատած տապակի վրա, վրան քսում ենք հարած դեղնուցն ու կաթը և թխում ջեռոցում 25-30 րոպե 180 աստիճանում: Պատրաստի գաթան հանում ենք ջեռոցից, թողնում, որ սառչի և մատուցում:
Բաղադրիչներ
Խմորի համար՝
ալյուր – 400գր
կարագ – 250գր
ձու – 2 հատ+ 1 սպիտակուց
սոդա – 1թ/գդ
վանիլին – 10գր
թթվասեր – 250գր
Միջուկի համար՝
ալյուր – 1 բաժակ
կարագ – 125գր
շաքարավազ – 1,5 բաժակ
վանիլին – 5 գր
Վրան քսելու համար՝
ձու – 1 հատ(դեղնուց)
կաթ – 1ճ/գդ
Աղբյուրը՝ այստեղ:
Նյութը պատրաստեց Ռաֆայել Ավետիսյանը, ավագ դպրոց