Հավի ճուտը բանջարեղենով

th

Ճուտը կրծքի մասից կտրել, բացել: Ավելորդ մասերը հեռացնել, լավ լվանալ: Ապա այն  համեմել աղով, պղպեղով: Վրան բուսայուղ լցնել, դնել թեժ կրակին՝ կաշին դեպի վեր: Յոթ-ութ րոպե տապակել, շրջել, թողնել տապակվի մյուս կողմից: Պղպեղները կիսել, սերմատուփերը հեռացնել: Դդմիկն օղակ-օղակ կտրատել: Ծաղկակաղամբը բույլերի բաժանել: Բանջարեղենը շարել տաք թավայում ու խորովել առանց յուղի: Շրջել, շարել մատուցվող ափսեի մեջ: Ափսեի մի կողմում դնել տապակված ճուտը, մատուցել:

Աղբյուրը՝ այստեղ:

Նյութը պատրաստեց Գայանե Տիգրանյանը, Ավագ դպրոց

Կարի մոդելավորման արհեստանոցում

Վերջապես երկարարատև արձակուրդից հետո եկանք մեզ հարազատ և սիրելի միջավայր: Արդեն տեղեկացել էինք, որ կրթահամալիրը աշխատում է առցանց և հեռավար ուսուցման աշխատակարգով: Համաձայնվեք, որ մի քիչ անհեթեթ կլիներ առցանց կամ հեռավար որևէ զգեստ կարել: Դա էր պատճառը, որ մեծ ցանկություն առաջացավ հեռավար ուսուցումը տեղափոխել ֆիզիկական միջավայր: Այսօր մեր առաջին պարապմունքն էր: Արդյունավետ և հետաքրքիր օր ունեցանք՝ ձևեցինք, կարեցինք կարի մեքենայով, կատարեցինք ձևափոխություններ: Իր ջերմ, տաք և լուսավոր սենյակում մեզ սիրով հյուրընկալել էր Շողիկ Պողոսյանը: Շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար:

Մեկամյա ուսուցում՝ Սոֆյա Հարությունյան

Это слайд-шоу требует JavaScript.

Հնդկահավը բրնձով

hndkahav-brnci-het

Այս բաղադրատոմսը ֆրանսիական ուտեստ է: Հնդկահավը մաքրել, լավ լվանալ: Կաթսայի մեջ ճարպի բարակ շերտեր դնել, վրան դնել հնդկահավը, ծածկել ճարպի շերտերով, ավելացնել համեմունքները, կափարիչը փակել և շատ թույլ կրակի վրա եփել: Կաթսան երբեմն թափ տալ, որ միսը չայրվի: Բրինձը լվանալ, եռացնել, քամել, սառը ջրով ցողել, վրան այնքան արգանակ լցնել, որ բրինձը հազիվ ծածկի, մի քիչ յուղ դնել վրան և եփել փակ կափարիչով: Երբ հնդկահավը եփվի, կտրատել, մատուցվող ափսեի մեջ դնել միսը, շուրջը դնել բրինձը, վրան ցանել քերած մշկընկույզ:

Читать далее

Առաջին համակարգիչների մասին

 

imagesՀամակարգիչների պատմությունը սկիզբ է առնում 20-րդ դարի քառասունական թվականներից, երբ մշակվում, արտադրվում ու օգտագործվում էին համակարգիչների առաջին նմուշները: Առաջին համակարգիչների գործնական օգտագործումը աննշան էր: Սակայն այդ շրջանում զարգացան ու հստակեցվեցին համակարգիչներին առնչվող գաղափարական հիմնադրույթները, կառուցվածքային սկզբունքներն ու տեխնոլոգիական բազան:

Առաջին համակարգիչներում օգտագործվում էին էլեկտրոնային լամպեր: Դրանք մեծածավալ էին, անհուսալի ու դանդաղագործ: Հետագայում օգտագործվեցին տրանզիստորներ ու ինտեգրալ միկրոսխեմաները, ինչը հանգեցրեց արագագործության կտրուկ բարձրացմանը, և համակարգիչները վերածվեցին փոքրածավալ ու հուսալի սարքերի:

Читать далее

Իսպանական տորտիլիա

tortilya-1

Կիսալուսնաձև կտրատեք սոխը և կարտոֆիլը: Թեթևակի լվացեք կտրատված կարտոֆիլը ջրով, ապա չորացրեք սրբիչով: Ձիթայուղը լցրեք թավայի մեջ, տաքացրեք այն, ապա ավելացրեք կտրատված սոխը, տապակեք այդպես մի քիչ, որից հետո լցրեք կարտոֆիլը: Լավ խառնեք և տապակեք այդպես 10-15րոպե՝ չմոռանալով պարբերաբար խառնել այդ ընթացքում: Երբ կարտոֆիլը արդեն պատրաստ լինի, համեմեք աղով և պղպեղով, մանրացված հազրեվարդով, ցանկության դեպքում նաև մուսկատի ընկույզով: Առանձին տարայի մեջ հարեք ձուն, ավելացրեք պատրաստի կարտոֆիլը և լավ խառնեք:

Читать далее