Իսպանական տորտիլիա

tortilya-1

Կիսալուսնաձև կտրատեք սոխը և կարտոֆիլը: Թեթևակի լվացեք կտրատված կարտոֆիլը ջրով, ապա չորացրեք սրբիչով: Ձիթայուղը լցրեք թավայի մեջ, տաքացրեք այն, ապա ավելացրեք կտրատված սոխը, տապակեք այդպես մի քիչ, որից հետո լցրեք կարտոֆիլը: Լավ խառնեք և տապակեք այդպես 10-15րոպե՝ չմոռանալով պարբերաբար խառնել այդ ընթացքում: Երբ կարտոֆիլը արդեն պատրաստ լինի, համեմեք աղով և պղպեղով, մանրացված հազրեվարդով, ցանկության դեպքում նաև մուսկատի ընկույզով: Առանձին տարայի մեջ հարեք ձուն, ավելացրեք պատրաստի կարտոֆիլը և լավ խառնեք:

Ստացված զանգվածը վերադարձրեք թավայի մեջ և տապակեք այդպես միջին կրակի վրա 3-4 րոպե փակ կափարիչով:
Այնուհետև բացեք կափարիչը, թավայի վրա դրեք համապատասխան տրամագծով ափսե և դրա օգնությամբ շրջեք ուտեստը, որպեսզի այն մյուս կողմից ևս տապակվի 2-3րոպեի չափով: Պատրաստի տորտիլիայի վրա շաղ տվեք մանրացված հազրեվարդ և մատուցեք թթվասերի հետ:

Աղբյուրը՝ այստեղ:

Նյութը պատրաստեց Ալիկ Ավանեսյանը, Ավագ դպրոց, խոհարար

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s