Համակարգիչների պատմությունը սկիզբ է առնում 20-րդ դարի քառասունական թվականներից, երբ մշակվում, արտադրվում ու օգտագործվում էին համակարգիչների առաջին նմուշները: Առաջին համակարգիչների գործնական օգտագործումը աննշան էր: Սակայն այդ շրջանում զարգացան ու հստակեցվեցին համակարգիչներին առնչվող գաղափարական հիմնադրույթները, կառուցվածքային սկզբունքներն ու տեխնոլոգիական բազան:
Առաջին համակարգիչներում օգտագործվում էին էլեկտրոնային լամպեր: Դրանք մեծածավալ էին, անհուսալի ու դանդաղագործ: Հետագայում օգտագործվեցին տրանզիստորներ ու ինտեգրալ միկրոսխեմաները, ինչը հանգեցրեց արագագործության կտրուկ բարձրացմանը, և համակարգիչները վերածվեցին փոքրածավալ ու հուսալի սարքերի:
Ինտեգրալ միկրոսխեման կարող է պարունակել հազարավոր տրանզիստորներ:
Համակարգիչները կախված արագագործությունից ու լուծվող խնդիրներից, բաժանվում են բարձր ու միջին արտադրողականության` Mainframe համակարգիչների և Գեր- ու Միկրո համակարգիչների: Վերջիններս կոչվում են նաև անհատական համակարգիչներ կամ պարզապես համակարգիչներ: Գերհամակարգիչները շատ չեն. դրանք հիմնականում օգտագործվում են ծավալուն ու գերբարդ հաշվարկների համար: Mainframe համակարգիչները համընդհանուր օգտագործման, զանազան հաշվարկների համար են: Օգտագործվում են նաև որպես սերվերներ համակարգչային ցանցերի կազմակերպման ու կառավարման համար: Անհատական համակարգիչները հարյուրմիլիոնավոր են, դրանցից շատերը միացված են ցանցերին և կարող են օգտագործել այլ համակարգիչների, այդ թվում և Mainframe ու գերհամակարգիչների ներուժը:
Առաջին անհատական համակարգիչները թվագրվում են 1981-ից:
Աղբյուրը՝ այստեղ:
Նյութը պատրաստեց Դավիթ Մուրադյանը, համակարգիչների շահագործող