Այս բաղադրատոմսը ֆրանսիական ուտեստ է: Հնդկահավը մաքրել, լավ լվանալ: Կաթսայի մեջ ճարպի բարակ շերտեր դնել, վրան դնել հնդկահավը, ծածկել ճարպի շերտերով, ավելացնել համեմունքները, կափարիչը փակել և շատ թույլ կրակի վրա եփել: Կաթսան երբեմն թափ տալ, որ միսը չայրվի: Բրինձը լվանալ, եռացնել, քամել, սառը ջրով ցողել, վրան այնքան արգանակ լցնել, որ բրինձը հազիվ ծածկի, մի քիչ յուղ դնել վրան և եփել փակ կափարիչով: Երբ հնդկահավը եփվի, կտրատել, մատուցվող ափսեի մեջ դնել միսը, շուրջը դնել բրինձը, վրան ցանել քերած մշկընկույզ:
Բաղադրիչներ
հնդկահավ 2 կգ, ճարպ 100 գրամ, գազար 1 հատ, մաղադանոս, սոխ 4 գլուխ, հատիկ պղպեղ 50 գրամ, դափնու տերև 4 հատ, բրինձ 1.5 թեյի բաժակ, մշընկույզ:
Աղբյուրը՝ այստեղ:
Նյութը պատրաստեց Գայանե Տիգրանյանը, Ավագ դպրոց