Это слайд-шоу требует JavaScript.
Месяц: Февраль 2016
Մայրենի լեզվի ուժը
Բորիս Ռեիզյանը ճանաչված գրականագետ է, գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ: Նրա՝ ֆրանսիական գրականություն նշանավոր գրողներին նվիրված աշխատություններն ու երկերը քաջ հայտնի են ռուս և հայ հասարակայնությանը:
Նա ավարտել է Դոնի Ռոստովի համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Երկար տարիներ ղեկավարել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի աշխատանքները:
Արցախի առած-ասացվածքներ արհեստների ու աշխատանքի մասին
Աստծու ըռաչին ծունկ չոքե, ամա կործեն հետըմը կաց:
Արտեն աշկը հնձվերեն յրա կընի:
Արևեն տված հախը կորած չի:
Բաղը պահե, բարը կեր:
Մանուկ Թումանյանը
Հովհաննես Թումանյանը մանուկ հասակում, թեև շատ նիհար, բայց առողջ, աշխույժ ու չարաճճի երեխա էր: Հագնվում էր ճիշտ այնպես, ինչպես բոլոր գեղջուկ մանուկները՝ կարմիր արխալուղ, մորթե գդակ, տրեխներ: Ճիպոտը ձեռքին՝ իր հասակակիցների հետ շարունակ ձորերում կա՛մ խաղում էր, կա՛մ վազվզում, կա՛մ թափառում:
Յոթ-ութ տարեկան հասակում Հովհաննեսը եզնարած էր: Սակայն նա մշտապես կորցնում էր եզները: Читать далее
Տորոն
Արարիչը մեր լեռնաշխարհին մի հիասքանչ բույս է պարգևել՝ կարծես հենց զատկական ձուն արյունազօծ դարձնելու համար: Դա տորոնն է: Արդարև, ձուն, տորոնի արմատներով ներկվելով, դառնում է արնագույն: Այսօր արհեստական ներկանյութերի պատճառով տորոնի գործածությունը մոռացվել է: Տորոնն աճում է պատմական Հայաստանի բոլոր վայրերում, իսկ մեր հանրապետությունում պատահում է հիմնականում Իջևանում, Էջմիածնում, Արտաշատում, Մեղրիում:
Որդան ներկ չունեցող Ֆրանսիայի համար տասնութերորդ դարում տորոնի ներդրումը հայտնություն էր՝ երկրին մեծ եկամուտներ բերող: Ներկանյութը Հայաստանից Եվրոպա է տարել Հարություն Ալթունյանը՝ Ժան Ալթնը, որը փախել էր Անատոլիայից՝ ստրուկի իր դժնդակ կյանքն այլևս չհանդուրժելով:
Ի պատիվ Ժան Ալթնի՝ ֆրանսիացիները հետագայում մի հուշատախտակ դրեցին Ավինիոնի Կելվե թանգարանում՝ հավերժացնելով տորոնի մշակումը սովորեցնողի անունը:
Տորոնի մասին կարդացեք նաև այստեղ:
Նյութը պատրաստեց Ալիկ Ավանեսյանը, Ավագ դպրոց, խոհարար
Դիմահարդարումը Հին Եգիպտոսում
Ինչպես բոլոր հին քաղաքակրթություններում, այնպես էլ Հին Եգիպտոսում դիմահարդարումն ի սկզբանե օգտագործվում էր ծիսական, կրոնական և մոգական նպատակներով, ինչպես նաև տարաբնույթ հիվանդությունների բուժման համար։ Աստվածներին հաճոյանալու և նրանց զայրույթը մեղմելու նպատակով հարդարանքի պարագաներ հանդիսացող քսուքներով, բալասաններով և ներկերով պատվում էին աստվածների քանդակների մարմնի բոլոր մասերը։ Նույն կերպ հարդարվում էին նաև այդ աստվածություններին ծառայող քրմերը։ Հայտնի է, որ եգիպտական շատ աստվածություններ օժտված էին կենդանիների և թռչունների գլխով, օրինակ` բազեի, իբիս թռչնակի և բորենու։ Այդ կերպարանքները ևս արժանանում էին հոգածության և հարդարման։ Եվ վայ այն քրմին, որը մոռանար էգ առյուծ Սոքմետի քիթը սնգուրել դիմափոշով։
Արցախի առած-ասացվածքներ աշխատանքի մասին
Ամենաքաղցրը մարթին քրտնոնքն ա:
Ամենաքաղցր բառը հափռեդ մաչին ա փսնում:
Ամեն խմորա քյաթա չի թխվում:
Ամեռնը ըրա, ծմեռնը կեր:
Այլերը ճեղացն ա անում, ղլմըղալը՝ չանչախը:
Խատուտիկ
Խատուտիկի ստեղծման մասին կա բանաստեղծական մի լեգենդ: Անտառի խորքում գտնվող մի փոքրիկ գյուղում ապրում էր կաթնավաճառ մի աղջիկ: Նա ժպտուն էր ու բարետես: Կարողանում էր բոլորին քնքուշ խոսքեր ասել, և նույնիսկ նրա մի հայտնվելը շատ ցանկալի էր մարդկանց: Դրա համար նրան խատուտիկ էին անվանում. նա իր ժպիտով և բարի խոսքով հեռացնում էր մարդկանց չար մտքերը: Մեծանում է կաթնավաճառ աղջիկը և սիրահարվում ճնճղուկին: Նրան դուր էր գալիս ճնճղուկի անբարբառ երգը: Բայց մի անգամ նա ուզում է իմանալ` ինչի մասին է երգում իր սիրելին: