Խատուտիկ

download

Խատուտիկի ստեղծման մասին կա բանաստեղծական մի լեգենդ: Անտառի խորքում գտնվող մի փոքրիկ գյուղում ապրում էր կաթնավաճառ մի աղջիկ: Նա  ժպտուն էր ու բարետես: Կարողանում էր բոլորին քնքուշ խոսքեր ասել, և նույնիսկ նրա մի հայտնվելը շատ ցանկալի էր մարդկանց: Դրա համար նրան խատուտիկ էին անվանում. նա իր ժպիտով և բարի խոսքով հեռացնում էր մարդկանց չար մտքերը: Մեծանում է կաթնավաճառ աղջիկը և  սիրահարվում ճնճղուկին: Նրան դուր էր գալիս ճնճղուկի անբարբառ երգը: Բայց մի անգամ նա ուզում է իմանալ` ինչի մասին է երգում  իր սիրելին:

Նա համոզում է  ճնճղուկին կարճ ժամանակով իջնել երկնքից: Խատուտիկը նետվում է դեպի ճնճղուկը, ցանկանում է միշտ պահել նրան իր մոտ, բայց չի հասցնում: Ճնճղուկը սլանում է դեպի երկինք, և աղջիկը հասկանում է, որ կորցրեց իր երջանկությունը: Հուսահատությունից  հանում է իր դեղին գլխաշորը, որից դուրս են թափվում մի քանի ոսկյա մանրադրամներ: Քամին վերցնում է դրանք և ցրում աշխարհով մեկ: Որտեղ որ դրանք դիպչում են հողին, աճում են ոսկյա գլխիկներով ծաղիկներ, որոնք մարդիկ մինչև հիմա անվանում են կաթնավաճառ աղջկա անունով:

Աղբյուրը՝ այստեղ: 

Թարգմանությունը՝ Գոհար Գաբրիելյանի, քոլեջ, թարգմանիչ — գործավար

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s