Մի օր, երբ Խրիմյան Հայրիկն անցնում էր Պոլսի թաղամասերից մեկով, հանդիպում է հայ երիտասարդների, որոնք, քրտինքի մեջ կորած, ապրանքներով լեցուն հակեր էին տեղափոխում: Հենց որ նրանք տեսնում են Հայրիկին, վար են դնում հակերը և որովհետև խորին հարգանքով ու հավատով էին տոգորված նրա նկատմամաբ, ակնածանքով շարվում են ճամփեզրին՝ օրհնություն ստանալու: Թեև վեհափառը աճապարում էր, կանգնում է և բարեհոգի ժպիտով հարցնում, թե ինչպես են, ինչով են զբաղվում: Իմանալով, որ բեռնակրություն են անում,ասում է.
Месяц: Март 2016
Նախագծային շաբաթվա ձեռքբերումներ
Նախագծային շաբաթվա ընթացքում մեկամյա ուսուցման խմբի սովորողներս պատրաստում ենք բատիկից արված դեկորատիվ բարձեր, շարֆեր, բլուզներ և այլն: Էսքիզը ընտրում ենք ինքներս, այնուհետև նկարում կտորի վրա և սկսում ներկել՝ կիրառելով բատիկի տարբեր տեխնիկաներ: Արդյունքում ստացվում են գեղեցիկ և յուրօրինակ աշխատանքներ: Աշխատանքը կատարում ենք սիրով…
Ասատրյան Էսմիրա, քոլեջ, մեկամյա ուսուցում
Շարլոտկա
Սա ամենահայտնի խնձորով թխվածքն է: Շատ հեշտ է պատրաստվում և համեղ է: Որպեսզի ուռուցիկ ստացվի, հարկավոր է ձուն լավ հարել: Բաղադրիչների այս քանակից ստացվում է 6-8 բաժին: Ձուն ու շաքարավազն իրար հետ 5-7 րոպե հարել, ավելացնել ալյուրը և լավ խառնել: Խնձորը կեղևել, մաքրել միջնամասերը, փոքրիկ կտորներով կտրատել: Խմորի մեջ ավելացնել խնձորի կես քանակը: Տարան յուղոտել, լցնել խնձորի շերտը, հետո՝ խմորը, հետո՝ նորից խնձոր ու խմոր: Եփել 40-60 րոպե և եփելու ընթացում ջեռոցի դուռը չբացել:
Հովհաննես Թումանյանի երազը
Ասում են՝ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը հեռազգաց էր: Մի անգամ նա երազում տեսնում է, որ իր հայրենի Դսեղ գյուղի արտերը կծղել են: Առավոտյան վեր է կենում և Թիֆլիսից հասում Դսեղ:
Գյուղի ծայրին բանաստեղծին առաջինը ողջունում է ծերունի Վարազդատը:
-էս ո՞ւր ես շտապում, Հովհաննե՛ս, ինչ է, աշխարհում բա՞ն է փոխվել:
-Չէ՛, Վարազդատ ապի, եկա՝ տեսնեմ՝ ինչ կա, ինչ չկա գյուղում: Հունձը դեռ չե՞ք սկսել:
-Շուտ է, Հովհաննե՛ս, հունիսը դեռ նոր է կիսում:
Ոչ միայն հացիվ…
Դվինի արքունական սպանդանոցի առջև օտարերկրացի մի վաճառական զրույցի էր բռնվել հայ իմաստասերի հետ:
-Ինչո՞ւ եք մորթել տալիս այս հինգ հարյուր ոչխարը,-հարցնում է նա:
-Մագաղաթի համար: Միսը կմնա մարդկանց, իսկ կաշվից մագաղաթ կպատրաստեն:
-Եվ այդքան մագաղաթից քանի՞ մատյան կգրվի:
Եղիշե Չարենցն ամաչեց հացից
1934-ին գրական մի ասուլիսում գրականագետ Հայկ Գյուլիքևխյանը կծու խոսքեր է ասում բանաստեղծ Եղիշե Չարենցի հասցեին: Լսելով այդ մասին՝ Չարենցը որոշում է հանդիպել Գյուլիքևխյանին և ավելի կծու խոսքերով պատասխանել նրան: Այդ ժամանակներում Երևանի ամենամարդաշատ փողոցը Աբովյանն էր: Ասենք՝ դա միայն փողոց չէր, այլ բացօթյա դահլիճ, որտեղ բոլոր երևանցիների մի կեսը ամեն օր կարող էր ամեն օր հանդիպել մյուս կեսին: Հենց Աբովյան փողոցով քայլելիս բանաստեղծն ինքն իրեն ասում է, «Ես նրան իմ ասելիքը կասեմ այս փողոցում, թող ամբողջ Երևանը տեսնի ու լսի»:
Ծարիր կամ սուրմա
Բոլորին հայտնի Կլեոպատրան աչքերը ներկելու գործում հայտնի վարպետ էր: Նա այդ անում էր աչքերի ներկի` սուրմայի օգնութամբ: Կլեոպատրան այն օգտագործում էր գծերի և աչքերն ընդգծելու նպատակով:Սուրմա գործածում էին նաև արևելյան գեղեցկուհիները: Նրանց աչքերն առաջին հայացքից պետք է գերեին տղամարդուն: Հարեմի կանայք հանում էին հոնքերը, իսկ թարթիչների խնամքի համար սուրմա էին օգտագործում, որը պատրաստում էին ոչխարի ճարպից, նուշի յուղից, ուսմայից, բասմայից և սուրմայից: Այն քսում էին ծառի բարակ ճյուղով, երբեմն մի քիչ մոխիր էին ավելացնում: Արևելքի երկրներում սուրմա օգտագործել են մեր թվարկությունից 3.000 տարի առաջ: Ի դեպ, հրաշք սուրմա գեղեցկուհիները նաև մեր օրերում են օգտագործում: Այն աչքերին ոչ միայն առեղծվածային տեսք է հաղորդում և ընդգծում նրանց բնական գեղեցկությունը, այլև օգնում է հոգ տանել հիգիենայի և տեսողության նկատմամբ :
Աղբյուրը՝ այստեղ:
Գովք աշխատանքի
Պատմում են, որ Արշամ Երվանդունի արքան (մ.թ.ա. 240-220թթ.) աշխատանքի հանդեպ հատուկ պաշտամունք է ունեցել: Մի հրովարտակ է արձակում, որով հայտարարում է, թե պալատականները պարտավոր են տարվա ընթացքում չորս օր աշխատել հողագործների հետ: Թեպետ հրամանը բոլորին էլ վերաբերում, բայց Հովակիմ անունով մի պալատական հայտարարում է, որ ինքը սովոր չէ ծանր աշխատանքի:
-Չլինի կարծում ես՝ գյուղացուց լավն ես, — ասում է արքան, — եթե հրաման է, ուրեմն ոչ ոք չպիտի խուսափի: Այսօրվանից զրկում եմ քեզ պաշտոնից: Դու չուզեցիր չորս օր մույկդ տրեխով փոխել, հիմա ստիպված պիտի լինես միայն տրեխ հագնել: Եթե արքան աշխատում է, հպատակները պետք է աշխատեն նմանվել նրան:
Աղբյուրը՝ Հայկ Խաչատրյան, «Հացապատում»:
Նյութը պատրաստեց Ժենյա Դավթյանը, Ավագ դպրոց, նկարիչ — դիզայներ
Մարմելադ տնային պայմաններում
Ցիտրուսային մարմելադի բաղադրատոմս, որը կարելի է պատրաստել տնային պայմաններում` առանց կոնսերվանտների և ներկանյութերի:
Քերել մեկ 1ճ/գ կիտրոնի և նույնքան նարնջի կեղև: Քամել 175մլ-ական նարնջի և կիտրոնի հյութ: Խառնել կաթսայում, դնել կրակին, հասցնել եռման և եփել թույլ կրակի վրա մոտ 5 րոպե: Քամել:
Հեղուկի մեջ ավելացնել ժելատին, խառնել: Ժելատինի հալվելուց հետո ավելացնել 360գ շաքարավազ և լավ խառնել: Ապա սառեցնել հեղուկը, լցնել այն ուղղանկյուն թասի մեջ, որի մեջ փռված է թխելու համար նախատեսված թուղթ (թուղթը պետք է պատել առանց հոտի բուսայուղով): Մարմելադով թասը դնել սառնարանի մեջ մոտ 10 ժամ: