Հովհաննես Թումանյանի երազը

download (1)

Ասում են՝ բանաստեղծ  Հովհաննես  Թումանյանը  հեռազգաց  էր: Մի անգամ նա երազում տեսնում է, որ իր հայրենի Դսեղ  գյուղի արտերը կծղել են: Առավոտյան վեր է կենում և Թիֆլիսից հասում Դսեղ:

Գյուղի ծայրին բանաստեղծին  առաջինը ողջունում է ծերունի Վարազդատը:

-էս ո՞ւր ես շտապում, Հովհաննե՛ս, ինչ է, աշխարհում բա՞ն է փոխվել:

-Չէ՛, Վարազդատ ապի, եկա՝ տեսնեմ՝ ինչ կա, ինչ  չկա  գյուղում: Հունձը դեռ չե՞ք սկսել:

-Շուտ է,  Հովհաննե՛ս, հունիսը դեռ նոր է կիսում:

-Իսկ ես կարծում էի, թե հնձելու ժամանակն անցել է, և արտերը կծղել են:

-Հովհաննե՛ս, դու հենց էնպես բան չես ասի, գուցե իրո՞ք արտերը կծղել են, և մենք գլխի չենք ընկել:

Հետո ծերունի Վարազդատը բանաստեղծի հետ գնում է և ստուգում մոտիկ մի արտ:

Այ քեզ բա՜ն: Հասկերը կծղել էին:

-Հովհաննե՛ս, դու Թիֆլիսում նստած ո՞նց իմացար, որ մեր արտերը  կծղել են:

-Դե իմացա, էլի՛  Վարազդատ ապի, իմա՛ցա:

-Այ տղա, դու մարգարե՞  ես, թե՞  մեր  Հովհաննեսը:

 

Աղբյուրը՝ Հայկ Խաչատրյան,   «Հացապատում»,  էջ 134:

Նյութը պատրաստեց  Ալիկ Ավանեսյանը, Ավագ դպրոց, խոհարար

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s