Շերամապահությունը հին Երևանում

Image_1999

Մի ժամանակ հին Երևանում շատ էր տարածված շերամապահությունը։ Նկուղներում իրար վրա փայտե դարակներ էին պատրաստում ու թթենու տերևները դարսում դրանց վրա։ Մանր ձվերից հայտնվում էին թրթուրները՝ սպիտակ, հատվածավոր մարմնով։ Լավ աշխատող թրթուրավոր մեքենաների նման դրանք ուտում էին տերևը՝ արագորեն, ագահաբար։ Այդպես՝ ամբողջ օրը։ Հետաքրքիր կենսական շրջափուլ էին անցկացնում այդ զարմանահրաշ ճիճուները. ձվից՝ թրթուր, բոժոժ, թիթեռ. թրթուրային փուլը տևում է 22-30 օր։ Այդ ընթացքում դրանք չորս անգամ մաշկափոխվում են։

Читать далее

Ինչպես հալեցնել շոկոլադը

mmmm_chocolate

Շոկոլադ հալեցնելը զգալի  հեշտ է այս տաբերակով. դրա համար այն հավասար մասերի ենք բաժանում, լցնում ոչ մեծ փաթեթի մեջ (այստեղ ամենահարմարը խոհարարական պարկերն են)։ Վերցնում ենք հարմար տարա, որի մեջ պարկը կմտնի և մի քիչ էլ տեղ կմնա (շատ հարմար են բարձր նեղ բաժակները, օրինակ՝ բլենդերի բաժակը)։ Բաժակի մեջ ենք լցնում մինչև 50-60 աստիճան եռացրած ջուրը։ Շոկոլադով պարկը զգուշորեն տեղափոխում ենք տաք ջրի մեջ։ Պետք է հետևենք, որ պարկի մեջ ջուր չլցվի, այլապես շոկոլադը կխոնավանա և ամեն ինչ կփչացնի:

Читать далее

Մանկական շրջազգեստի և կաշվե ժիլետի պատրաստում

 

Այս անգամ էլ ձևավորեցի և կարեցի մանկական շրջազգեստ: Հագուստի ձևը ընտրեցինք դստերս հետ, քանի որ այն իր հագուստն էր, և պիտի հագներ դպրոցի միջոցառման ժամանակ: Աշխատանքի ընթացքին մասնակցեց նաև աղջիկս, նա շատ էր ոգևորվել աշխատանքից և արդյունքից: Նմանատիպ շրջազգեստ կարեցի քրոջս դստեր համար: Աշխատանքի ողջ ընթացքը կատարեցի ինքնուրույն և տանը:

Մեկամյա ուսուցում՝ Մինասյան Սոնա

Առաջին անգամ որոշեցի կարել կաշվե ժիլետ: Աշխատանքի ընթացքում որոշ դժվարություններ առաջացան, բայց դրանք հաղթահարելի էին: Արդյունքից գոհ էի և սովորեցի աշխատել կաշվե գործվածքների հետ:

Մեկամյա ուսուցում` Ազիզյան Նելլի

Это слайд-шоу требует JavaScript.

Ոսկերչությունը Հայաստանում

0

Հայկական բարձրավանդակում ոսկերչությունը զարգացած է եղել հնագույն ժամանակներից։ Հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի նմուշները վկայում են, որ դեռևս մ. թ. ա. 2-րդ հազարամյակում պատրաստվել են ոսկյա, արծաթյա բարձրարվեստ զարդեր ու կենցաղային առարկաներ։ Հայկական բարձրավանդակի վարպետները տիրապետել են դրվագման, ձուլման, հյուսման, մանրարուրք, փորագրման, արծնապատման, ընդելուզման, հատիկազարդման եղանակներին։

Читать далее

Արցախյան առած-ասացվածքներ աշխատանքի մասին

images

Կործ անողը խրեգ կխոսե:

Կործ անող մարթին կործը պրծնել չի:

Կործեն նհետ՝  դուզ կործ անելը սվերե:

Կործը  ամեն հինչին եխնում ա:

Կործը գիդողանա վախում:

Читать далее

Ուզբեկական փլավ

uzbekakan-plav-1

Գազարը երկարավուն կտրտում ենք, իսկ սոխը շրջանակներով (ոչ շատ բարակ)։
Փլավի համար Ուզբեկստանում օգտագործում են դեղին գազար և թավային չկպչող բրինձ։ Բրինձը լվանում ենք և 30-40 րոպեով սառը ջրում թրջում։ Բուսայուղը լցնում ենք լավ տաքացրած թավայի մեջ և տաքացնում: Սոխը տապակում ենք այդ թավայում ուժեղ կրակի վրա` մինչև ոսկեգույն-շագանակագույն երանգ ստանա։ Սոխի հյութը պետք է դուրս գա, որպեսզի միսն ավելացնելուց հետո ոչ թե շոգեխաշվի, այլ տապակվի։ Այժմ ավելացնում ենք ջլազատված և խորանարդաձև կտրտված միսը։  Տապակում ենք ուժեղ կրակի վար, սկզբից մի կողմից, հետո` մյուս։

Читать далее