Ոսկերչությունը Հայաստանում

0

Հայկական բարձրավանդակում ոսկերչությունը զարգացած է եղել հնագույն ժամանակներից։ Հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի նմուշները վկայում են, որ դեռևս մ. թ. ա. 2-րդ հազարամյակում պատրաստվել են ոսկյա, արծաթյա բարձրարվեստ զարդեր ու կենցաղային առարկաներ։ Հայկական բարձրավանդակի վարպետները տիրապետել են դրվագման, ձուլման, հյուսման, մանրարուրք, փորագրման, արծնապատման, ընդելուզման, հատիկազարդման եղանակներին։

Կիրովականի պեղումներից հայտնաբերված ոսկյա թասը ունի դրվագման եղանակով կատարված կենդանիների պատկերներ: Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված ոսկյա կիսալուսնաձև ականջօղերը պատրաստված են եռանկյունաձև՝ աղեղաձև շարաններով դասավորված հատիկազարդման եղանակով։ Ոսկերչությունը բարձր մակարդակի է հասել Կիլիկյան Հայաստանում։ Հայ արծաթագործների մեծ վարպետությունն են հավաստում կանացի գլխարկի զարդի, ինչպես նաև գոտու, մասնատուփի, ապարանջանի բազմազան տեսակները, սևադման և փորագրման եղանակնեով ստեղծված ծխախոտատուփի տարբերակները։  Այսօր ոսկերիչ-արծաթագործները էլ ավելի են զարգացնում հին վարպետների ավանդույթները և ստեղծում նոր ինքնատիպ գործեր։

Աղբյուրը՝ համացանց:

Նյութը պատրաստեց Արամ Գեղամյանը, Ավագ դպրոց, ոսկերիչ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s