Այս անգամ էլ ձևավորեցի և կարեցի մանկական շրջազգեստ: Հագուստի ձևը ընտրեցինք դստերս հետ, քանի որ այն իր հագուստն էր, և պիտի հագներ դպրոցի միջոցառման ժամանակ: Աշխատանքի ընթացքին մասնակցեց նաև աղջիկս, նա շատ էր ոգևորվել աշխատանքից և արդյունքից: Նմանատիպ շրջազգեստ կարեցի քրոջս դստեր համար: Աշխատանքի ողջ ընթացքը կատարեցի ինքնուրույն և տանը:
Մեկամյա ուսուցում՝ Մինասյան Սոնա
Առաջին անգամ որոշեցի կարել կաշվե ժիլետ: Աշխատանքի ընթացքում որոշ դժվարություններ առաջացան, բայց դրանք հաղթահարելի էին: Արդյունքից գոհ էի և սովորեցի աշխատել կաշվե գործվածքների հետ:
Մեկամյա ուսուցում` Ազիզյան Նելլի