Գորգը հայ գեղանկարչության մեջ

28-10-2-1

Գորգը, որպես գունային ու զարդանախշային հորինվածքի տեսակ, իր վրա է հրավիրել շատ նկարիչների ուշադրությունը` նրանց ստեղծագործություններում ստանալով տարբեր մեկնաբանություն ու բովանդակություն: Այն իր գունագեղ նախշազարդերով գրեթե բոլոր ժամանակներում հետաքրքրել է հայ նկարիչներին ոչ միայն զուտ հայկական ազգային միջավայր ստեղծելու, այլև գունային կոմպոզիցիա կառուցելու նպատակով:

Читать далее

Գորգարվեստը Հայաստանում

Pazyryk

Հայկական մշակութային համակարգի կարևոր ու ավանդական բնագավառների մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում գորգագործական մշակույթը: Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ, զարգացած է եղել դեռս վաղնջական ժամանակներից: Այս մասին են վկայում Արենի  քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը (պազիրիկ գորգը հայտնաբերված ամենահին գորգն է, գտնվել է Լեռնային Ալթայի  Պազիրիկ կուրգանի թիվ 5 դամբարանից, ներկված է հայկական որդան կարմիրով, գտնվում է Էրմիտաժում), ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ:

Читать далее

Ջինը՝ մեզ

images_37

-Եթե ուզում ես ամուսնանալ աղջկաս հետ,- ասաց թագավորը,- դու պետք է ապացուցես, որ արժանի ես նրան։
-Կանեմ ամեն ինչ,- բացականչեց խեղճ երիտասարդը,- ես սիրում եմ արքայադստերը և պատրաստ եմ ոչնչացնելու ցանկացած պատնեշ հանուն նրա։
Արքայադուստրը կանգնել էր գահի հետևում և լալիս էր։
— Ուրեմն,- ասաց թագավորը, — դու պետք է մագլցես սառցալեռը և բերես կախարդական լամպը, որ չար հակառակորդը  գողացել է ինձանից։
-Ես կանեմ դա,- հայտարարեց երիտասարդը և շտապ դուրս եկավ գահասենյակից։

Читать далее

Մայիս ամսին հարսանիք չանելու սովորույթի մասին

 

c60b5c

Հայկ Աղեղնավորի դուստրը՝ Մարերին, պետք է ամուսնանար գարնան վերջին ամսին, բայց հարսանիքի օրը Արածանի գետը հորդացավ, և հարսը մնաց գետի այս ափին, փեսան՝ մյուս:

Հայկ Աղեղնավորը զորություն ուներ նաև բնության ուժերի վրա, սակայն գետը սանձել չկարողացավ, և հարսանիքը հետաձգվեց: Հորդառատ անձրևները երկարեցին, ջրերը բարձրացան, ողողեցին ափերը, իսկ Արածանին խաղաղվեց միայն գարնան վերջին: Բնությունը ժպտաց, կանաչ շորեր հագավ, և սկսվեց հարսանիքը:

Այդ ժամանակվանից էլ հայոց մեջ սովորույթ դարձավ մայիս ամսին ո՛չ ամուսնանալ,  ո՛չ հարսանիք անել:

Նյութը պատրաստեց Ստելլա Բարեղամյանը,  ավագ դպրոց, նկարիչ

Աղբյուրը՝  Ռ. Նազարյան,  Առաջադրանքների ժողովածու,  էջ 385:

Հավաքից հավաք. մայիսյան 11-րդ հավաք

set_character_style_0

Առջևում մայիսյան 11-րդ հավաքն է` լավ առիթ «Արհեստագործ» ամսագրի մեկ տարվա աշխատանքներն ամփոփելու համար: Անցյալ տարի մենք ներկայացանք մեր մի քանի ամսվա աշխատանքով, և  մայիսյան հավաքին «Արհեստագործ» ամսագիրն ամփոփեց իր արդյունքները: Այսօր մայիսից մայիս ընկած մեկամյա մեր գործունեության արդյունքում  ամսագիրն ունի 104 հրապարակում, որ տեղ է գտել ամսագրի ութ բաժիններում: Տեղ գտած նյութերը բազմազան են ու տարաբնույթ. դրանք թարգմանություններ են, մասնագիտական  փոքրիկ բառարաններ,  արհեստանոցների աշխատանքը լուսաբանող  տեսանյութեր, աշխարհի ժողովուրդների խոհանոցի բաղադրատոմսեր, առած-ասացվածքներ և  զրույցներ արհեստների ու աշխատանքի  մասին, ինչպես նաև արհեստների պատմությանն ու արհեստագործական գործիքներին և նյութերին վերաբերող հոդվածներ:

Читать далее