Հավաքից հավաք. մայիսյան 11-րդ հավաք

set_character_style_0

Առջևում մայիսյան 11-րդ հավաքն է` լավ առիթ «Արհեստագործ» ամսագրի մեկ տարվա աշխատանքներն ամփոփելու համար: Անցյալ տարի մենք ներկայացանք մեր մի քանի ամսվա աշխատանքով, և  մայիսյան հավաքին «Արհեստագործ» ամսագիրն ամփոփեց իր արդյունքները: Այսօր մայիսից մայիս ընկած մեկամյա մեր գործունեության արդյունքում  ամսագիրն ունի 104 հրապարակում, որ տեղ է գտել ամսագրի ութ բաժիններում: Տեղ գտած նյութերը բազմազան են ու տարաբնույթ. դրանք թարգմանություններ են, մասնագիտական  փոքրիկ բառարաններ,  արհեստանոցների աշխատանքը լուսաբանող  տեսանյութեր, աշխարհի ժողովուրդների խոհանոցի բաղադրատոմսեր, առած-ասացվածքներ և  զրույցներ արհեստների ու աշխատանքի  մասին, ինչպես նաև արհեստների պատմությանն ու արհեստագործական գործիքներին և նյութերին վերաբերող հոդվածներ:

Ամսագրի աշխատանքներին  մասնակցում են քոլեջի և ավագ դպրոցի մի մեծ խումբ սովորողներ, ովքեր գտնում, մուտքագրում, թարգմանում են նյութերը, ապա տեղադրում ամսագրի էջերում: Իհարկե, այդ աշխատանքները նախապես խմբագրվում են, սրբագրվում: Ամսագրի էջերում ես էլ հանդես եմ եկել  թարգմանություններով  ու այլ  նյութերով:

Անուշիկ Աղաջանյան, քոլեջ,  թարգմանիչ — գործավար

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s