Ջինը՝ մեզ

images_37

-Եթե ուզում ես ամուսնանալ աղջկաս հետ,- ասաց թագավորը,- դու պետք է ապացուցես, որ արժանի ես նրան։
-Կանեմ ամեն ինչ,- բացականչեց խեղճ երիտասարդը,- ես սիրում եմ արքայադստերը և պատրաստ եմ ոչնչացնելու ցանկացած պատնեշ հանուն նրա։
Արքայադուստրը կանգնել էր գահի հետևում և լալիս էր։
— Ուրեմն,- ասաց թագավորը, — դու պետք է մագլցես սառցալեռը և բերես կախարդական լամպը, որ չար հակառակորդը  գողացել է ինձանից։
-Ես կանեմ դա,- հայտարարեց երիտասարդը և շտապ դուրս եկավ գահասենյակից։

Թագավորը ծիծաղեց.
-Դա սթափեցրեց նրան, դրա հանդգնությանը  նայի՛ր,  խեղճ,  ինչպես եկեղեցու մուկը ու նաև տկար, և  մտածում է, թե բավականին լավն է աղջկաս հետ ամուսնանալու համար։  Նա չի՛ վերադառնա։
Արքայադուստրը դեռ արտասվում էր։
Երիտասարդը  գուցե խեղճ ու տկար էր, բայց  սերը արքայադստեր հանդեպ խիզախություն տվեց նրան։ Նա պայքարեց սառցալեռան, քամու և ողորկ լանջի դեմ։ Եվ գտավ չար հակառակորդի թաքստոցը, որտեղ թաքցրած էր կախարդական լամպը ( Բարեբախտաբար հակառակորդն այդ ժամանակ տեղում չէր):
Լամպը ձեռքին՝ նա փորձում էր հասկանալ, թե ինչ կախարդանքով է օժտված այն։ Նա հիշեց, որ պետք է շփել լամպը և այդպես էլ արեց։  Շփեց լամպը,  և  վու՜շշ: Մանուշակագույն ծխի ամպը դուրս ժայթքեց, և հայտնվեց Ջինը։ Ջինը բարձրահասակ էր, գեղեցիկ և հպարտ։ Նա ասաց.
-Ո՞վ ես դու։
-Ես մի խեղճ երիտասարդ եմ,  ով սիրում է արքայադստերը։ Երբ ես տանեմ կախարդական լամպը՝ քեզ էլ նրա մեջ, և վերադարձնեմ թագավորին, նա թույլ կտա ամուսնանալ իր դստեր հետ,- ուրախ ասաց երիտասարդը։
-Միայն քո երազներում,- փնչացրեց Ջինը։ Նա պարզեց ձեռքը և բռնեց երիտասարդին։ Ես այս լամպի մեջ եմ հարյուրավոր տարիներ և արդեն կուշտ եմ այնտեղ մնալուց։ Գրավի՛ր իմ տեղը։ Դե՛,  քեզ տեսնեմ։
Եվ ծխի մեկ այլ քուլայով երիտասարդը հայտնվեց շշի մեջ։
Ջինը վերցրեց լամպը, փաթաթեց կախարդական գորգի մեջ, որ դրված էր անկյունում, և ասաց, որ գորգն իրեն հասցնի պալատ։
-Ես բերել եմ քո լամպը,- հայտարարեց նա՝ քայլելով դեպի գահասենյակ։
-Այն այլևս կախարդական չէ։ Բայց ե՛ս կամ ու պահանջում եմ աղջկադ ձեռքը:
Թագավորը նայեց ջինին։ Բարձրահասակ և գեղեցիկ ու նաև  կախարդական:
Սա ինձ ավելի դուր եկավ,- ասաց նա և թեքվեց դեպի արքայադուստրը.
-Դո՛ւստր իմ, ահա քո ապագա ամուսինը։
Արքայադուստրը դադարեց արտասվելուց.
-Օ՜,  աստվածներ, ես այնքան էի վախենում, որ պիտի ամուսնանամ  այդ խեղճ ու տկար երիտասարդի հետ։

Աղբյուրը՝  այստեղ:

Անգլերենից թարգմանեց՝ Գոհար Գաբրիելյանը,  քոլեջ, թարգմանիչ — գործավար

Խորհրդատու՝ Անահիտ Մելքոնյան

Խմբագիր՝ Թամար Ղահրամանյան

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s