Ոսկերչական արվեստը Հին Եգիպտոսում հասել է բարձր զարգացման, ինչը հայտնի է նրա տարածքում հնագիտական մեծամասշտաբ պեղումների շնորհիվ: Այդպիսի զարգացմանը նպաստել են որոշ գործոններ: Նախ և առաջ՝ Եգիպտոսում գտնվում են ոսկու մի քանի խոշոր հանքավայրեր, ինչի շնորհիվ այդ ազնիվ մետաղը դարձել է հասանելի բոլորին: