Ոսկերչական արվեստը Հին Եգիպտոսում հասել է բարձր զարգացման, ինչը հայտնի է նրա տարածքում հնագիտական մեծամասշտաբ պեղումների շնորհիվ: Այդպիսի զարգացմանը նպաստել են որոշ գործոններ: Նախ և առաջ՝ Եգիպտոսում գտնվում են ոսկու մի քանի խոշոր հանքավայրեր, ինչի շնորհիվ այդ ազնիվ մետաղը դարձել է հասանելի բոլորին:
Բացի դրանից փարավոնների երկրի բնակիչները մեծ նշանակություն էին տալիս զարդերին: Հենց այդ պատճառով ոսկյա զարդեր կրում էին բոլորը՝ անկախ սեռից, տարիքից ու սոցիալական կարգավիճակից: Հին եգիպտական վարպետների երևակայությունը, դրսևորվելով զարդեղենի ասպարեզում, ստեղծում էր իսկական գլուխգործոցներ, որոնցից շատերը այսօր էլ փորձում են ընդօրինակել հանրահայտ ոսկերչական տներ:
Թարգմանեցին ավագ դպրոցի նորեկ սեբաստացիներ Արշամ Նազարեթյանը, Սաբինա Դավթյանը
Աղբյուրը՝ այստեղ: