Բույսերին հարկավոր է շատ սիրել

14456805_332831720404672_63975841_o

Այսօր ես հարցազրույց վերցրի մեր վարպետ բուսաբույծ տիկին Շողիկ Պողոսյանից: Ահա այն:

-Ողջո՛ւյն, տիկին Շողիկ,  վաղո՞ւց եք  զբաղվում  բուսաբուծությամբ:

-Ողջույն: Բույսեր սիրել եմ մանկուց, բայց կոնկրետ բուսաբուծությամբ զբաղվում եմ արդեն 7-8 տարի: Դա իմ մասնագիտությունը չէ, այս ամբողջը ստեղծվել է սիրողական հիմքի վրա: Ինձ թվում է` բոլորի համար արդեն պարզ է, թե ինչպիսին է արդյունքը:

-Մի քիչ կպատմեք Ձեր նախորդ մասնագիտությունների մասին:

-Ես երկու մասնագիտություն ունեմ` ‹‹Կար և մոդելավորում››,  ‹‹Հասարակական սննդի տեխնալոգիա››: Վերջինն այդքան էլ չեմ սիրում: ‹‹Կար և մոդելավորում››-ը  նախորդի համեմատ ավելի եմ գնահատում, քանի որ երկար տարիներ կրթահամալիրում դասավանդել եմ այդ առարկան: Սակայն ելնելով հանգամանքներից` հիմա զբաղվում եմ բույսերով:

Իսկ կասեք, թե ինչպես պետք է վարվել բույսերի հետ:

-Օ՜, բույսերին հարկավոր է շատ սիրել: Ես ունեմ մի կարգախոս, այն է` ‹‹Բույսերին հարկավոր է ոչ թե շատ սիրել, այլ շատ-շատ սիրել››: Բույսեր սիրում են գրեթե բոլորը, բայց ‹‹շատ-շատ›› սիրում են քչերը, և հենց այդ նվիրյալներն էլ հասնում են արդյունքի:

Ի՞նչ հեռանկարներ կան բուսաբուծության ասպարեզում:

— Սովորողների,  ‹‹Գարդենիա›› ակումբի հետ  ոգևորված բիզնես ծրագրեր ենք մշակում: Մեդիամոլի օգնությամբ փորձում ենք իրացնել մեր ստեղծած ապրանքը, որովհետև, կարելի է ասել,  լճացում է առաջացել, ամենատարբեր գների բույսեր ենք պատրաստել: Պետք է փորձենք մոլի միջոցով նոր նախագծերով ու ծրագրերով իրացնել այդ բույսերը:

Իսկ ե՞րբ է ստեղծվել  ‹‹Գարդենիա ›› ակումբը և ովքե՞ր են նրա մասնակիցները:

— ‹‹Գարդենիա››  ակումբը արդեն չորս տարի է` գործում է, չգրանցված ակումբ է, մենք ենք այդպես որոշել: Անընդհատ փոխվում են անդամները: Հիմանական անդամներն են  Արփի Սահակյանը, Մերի Մարկոսյանը, Անուշիկ Նիկողոսյանը:

Իսկ հիմա ովքե՞ր են Ձեր օգնականները, դուք ո՞ւմ հետ եք մշակում բույսերը:

-Ում անունները քիչ առաջ նշեցի, հենց այդ երեք սովորողներն էլ իմ հիմնական օգնականներն են:

Ի՞նչ նախագծեր ունեք:

-Նախագծերը շատ են: Ես հիմա աշխատում եմ հոկտեմբեր ամսվա  նախագծերի վրա, որոնցից մի մասը  ընթացքի մեջ է,  և կան նախագծեր, որոնք դեռ նոր պետք է սկսենք: Դրանք են` ‹‹Աստիճանախորշեր››, ‹‹ Ծաղկադարան››, ‹‹Ծննդյան օրվա նվեր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշխատողներին››,  ‹‹Վարպետության դաս››,  ‹‹Սերմնահավաք››, որը վաղուց է սկսված, ‹‹Բույսերն ըստ իրենց օգտակարության››,  ‹‹Այգու բույսերի տեղափոխում թաղարների մեջ››,  ‹‹Օշարակ անանուխից լայթ››, որը արտադրական նախագիծ է: Փորձում ենք համապատասխան պիտակներ պատրաստել վաճառքի համար: Մոլի միջոցով ուզում ենք արտադրություն հիմնել:  Սկսենք փոքր-փոքր քայլերից, հետո կմեծացնենք: ‹‹Կիրակնօրյա ուղիղ եթեր›› նախագիծը ուսումնական տեսանյութերի շարք է: Այն սկսել ենք, և արդեն հրապարակված է առաջին նյութը: Փորձում ենք քոլեջի բոլոր ուսանողներին մասնակից դարձնել այս նախագծերին և ներկայացնել նրանց ձեռք բերած հմտությունները:

Հարցազրույցը վարեց քոլեջի ուսանող Պայծառ Հարությունյանը, գործավար-թարգմանիչ

Это слайд-шоу требует JavaScript.

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s