Հայկական ժանեկագործություն

130539292_11

Հայկական ժանեկագործությունը իր նախշազարդերի տեսակներով շատ ընդհանրություններ ունի դեկորատիվ-կիրառական արվեստի` փայտագործության, քարագործության և մետաղագործության հետ: Ժանյակե նախշը հաճախ հիմք է հանդիսանում որպես նախշազարդ` խաչքարերի վրա պատկերելու: Եթե Եվրոպայում ժանյակ կրում էին միայն ազնվականներն ու հոգևորականները, ապա Հայաստանում այն կազմում էր հայկական տարազի պարտադիր բաղկացուցիչ մասը:

Читать далее

Արցախի խաշլամա

d0b1d0b5d0b7-d0bdd0b0d0b7d0b2d0b0d0bdd0b8d18f

Կրթահամալիրի մայրենիի ուսուցչուհի Կարինե Պետրոսյանը ներկայացնում է Արցախի խաշլամայի իր բաղադրատոմսը:

Արցախում պատրաստվող խաշլաման  տարբերվում է Հայաստանում պատրաստվող խաշլամայից: Այն պատրաստվում է հիմնականում մատղաշ  տավարի կամ ոչխարի (գառան)  յուղոտ  մսից: Կաթսայի մեջ հերթականությամբ շերտ-շերտ շարվում են միսը, լոլիկը, կարմիր և կանաչ պղպեղը, սոխը և գազարը: Խաշլաման համեմվում է աղով, սև պղպեղով, թարմ համեմով ու սամիթով: Որոշ տնտեսուհիներ ավելացնում են նաև սև սալորաչիր կամ մոշ` թթվաշ համ ստանալու համար, ինչպես նաև` գինի կամ գարեջուր:

Գրի առավ Արթուր Մարգարյանը, Ավագ դպրոց, 12-րդ դասարան

Խնձորի կամ սալորի մարմելադ

15087048_1150737201708184_677515428_n

Սեբաստացու օրերի առթիվ մրգային մարմելադի իր բաղադրատոմսն է առաջարկում մայրենիի ուսուցչուհի Թամար Ղահրամանյանը:

Տնային պայմաններում մարմելադ պատրաստում են թթվաշ մրգերից, որոնց եփած խյուսը հեշտ է մակարդվում:  Սովորաբար պատրաստում են խնձորից ու սալորից:

Читать далее

Մշո ավանդական փլավ

15133708_1148827741899130_1397300800_o

Սեբաստացու օրերին ընդառաջ Մշո տոնական այս փլավի իր բաղադրատոմսն է առաջարկում կրթահամալիրի մայրենիի ուսուցչուհի Ելենա Սարգսյանը:

Նախապես թրջել սիսեռը ու  եփել: Եփել նաև տավարի միսն  ու հավի կրծքամիսը, ապա բզիկ-բզիկ անել: 2-3 գլուխ սոխը բուսայուղի մեջ լավ սոխառած անել, ավելացնել, մանրացրած տավարի և հավի միսը, խառնել, ավելացնել բլղուրը, եփած սիսեռը: Ապա ավելացնել  ջուրն այնքան, որ ծածկի զանգվածը, աղը, կարմիր պղպեղը և թողնել, որ եփվի:  Մշո ավանդական փլավը տոնական օրերի համեղ ճաշատեսակ է:

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

1 բաժակ բլղուր

300-500 գր. տավարի միս և նույնքան հավի կրծքամիս

1-1,5 բաժակ սիսեռ, սոխ, կարմիր պղպեղ, աղ

Գրի առավ Արթուր Մարգարյանը,  Ավագ դպրոց, 12-րդ դասարան

Թագավորն ու ոսկին

14938121_195742147500993_2718174251972657699_n

Կար-չկար մի թագավոր կար, որը սովորություն ուներ  աղքատներին և թշվառներին ոսկի բաժանելու: Նա դա անում էր ամեն օր:  Մահից հետո նա հայտնվում է երկնքում՝ ամբողջովին ոսկուց պալատում: Պալատը ամբողջովին  կահավորված էր ոսկուց՝ ոսկե աթոռներ, ոսկե սեղաններ, ամեն ինչ ոսկուց, միայն ոսկուց:   Նա երջանիկ էր՝ կարծելով , թե դա իր վարձատրությունն է:

Читать далее

Արվեստ դարձած 10 արհեստներ

mda

Հայկական խեցեգործական արվեստի առաջին նմուշները թվագրում են դեռ պղնձյա դարաշրջանից:  Ավելի ուշ այս արհեստը արագ տեմպերով սկսեց զարգանալ` Արարատյան թագավորությունում (Ուրարտու) հասնելով իր ծաղկման գագաթնակետին. այդ մասին վկայում են մթա VIII դ. գտնված նմուշները: Հայկական խեցեգործության ավանդույթները լայնորեն տարածում գտան միջին դարերում, երբ Անիի և Դվինի վարպետների փառքն արդեն դուրս էր եկել երկրի սահմաններից:

Читать далее

Խեցեգործության մասին

masterskaya-na-taganke-2.jpeg

Ասում են, որ խեցեգործական արհեստանոցներում արտադրված արտադրանքը միշտ գտնում է իր երկրպագուներին, քանի որ  կավն ընդունակ է բավարարել տարբեր ճաշակներ: Մեկը երազում է կերակուր պատրաստելու  կավե սպասքի մասին, քանի որ ցանկանում է մինչև վերջ  բացահայտել հնագույն խոհարարական բաղադրատոմսերը: Մեկ ուրիշը ուղղակի սիրում է հեղինակային հնարքներ և իր միջավայրը հաճույքով զարդարում է օրիգինալ սպասքով:

Читать далее