Ասում են, որ խեցեգործական արհեստանոցներում արտադրված արտադրանքը միշտ գտնում է իր երկրպագուներին, քանի որ կավն ընդունակ է բավարարել տարբեր ճաշակներ: Մեկը երազում է կերակուր պատրաստելու կավե սպասքի մասին, քանի որ ցանկանում է մինչև վերջ բացահայտել հնագույն խոհարարական բաղադրատոմսերը: Մեկ ուրիշը ուղղակի սիրում է հեղինակային հնարքներ և իր միջավայրը հաճույքով զարդարում է օրիգինալ սպասքով:
Խեցեգործական աշխատանքը և կերամիկան, այս ամենից բացի, մանր հուշանվերների բիզնես է:
Ըստ համացանցի՝ հուշանվերների և նվերների վաճառքը վերջին տարիներին համարվում է բիզնեսի ամենազարգացող և հեռանկարային ուղղություններից մեկը: Փորձագետները շուկայի նվերների տարեկան շրջանառությունը 2006թ.-ին գնահատում են մինչև 500 մլն. դոլար: Դա քիչ չէ, եթե հաշվի առնենք, որ եկամտի հիմնական հասույթը կազմվում է փոքր բաներից՝ սառնարանի կերամիկական մագնիսներից, մրգամաններից, կաթսաներից, արձանիկներից, զինվորիկներից և այլն, և այլն…
Այսպիսով, առաջին հերթին, դուք պետք է որոշեք, թե ինչ եք պատրաստվում անել. հուշանվերներ, շնիկների արձանիկներ, մագնիսներ, հեղինակային կերամիկա և սկսում եք պարել ձեր հաջողությունից: Իսկ, եթե դուք նախընտրում եք նորաոճ և հեղինակային իրերի պատրաստման ուղին, ապա պիտի լինի համապատասխան ուսուցում: Դա ավելի երկար տարբերակ է, պահանջվում է ճիշտ ընտրել այդ ուղղվածությամբ ուսումնական հաստատությունը կամ վարպետ մասնագետի հսկողությունը:
Եթե ձեր նպատակը փոքր հուշանվերների արտադրանքն է, ուրեմն այստեղ պետք են նվազագույն գիտելիքներ: Այդ նվազագույնի համար է, որ նույնիսկ պահանջվող արտադրանքը պատրաստելու համար օգտագործվում է ոչ թե բրուտի անիվը, ինչպես կերամիկական սպասքի արտադրության դեպքում, այլ հատուկ ամաններ, որոնց մեջ խառնում են կավը:
Աղբյուրը այստեղ:
Թարգմանությունը՝ Պայծառ Հարությունյանի, քոլեջ, 2-րդ կուրս