Կրթահամալիրի մայրենիի ուսուցչուհի Կարինե Պետրոսյանը ներկայացնում է Արցախի խաշլամայի իր բաղադրատոմսը:
Արցախում պատրաստվող խաշլաման տարբերվում է Հայաստանում պատրաստվող խաշլամայից: Այն պատրաստվում է հիմնականում մատղաշ տավարի կամ ոչխարի (գառան) յուղոտ մսից: Կաթսայի մեջ հերթականությամբ շերտ-շերտ շարվում են միսը, լոլիկը, կարմիր և կանաչ պղպեղը, սոխը և գազարը: Խաշլաման համեմվում է աղով, սև պղպեղով, թարմ համեմով ու սամիթով: Որոշ տնտեսուհիներ ավելացնում են նաև սև սալորաչիր կամ մոշ` թթվաշ համ ստանալու համար, ինչպես նաև` գինի կամ գարեջուր:
Գրի առավ Արթուր Մարգարյանը, Ավագ դպրոց, 12-րդ դասարան