Ինչպե՞ս են տոնում Նոր տարին Իսրայելում

img46

Իսրայելում եվրոպական Նոր տարին չի ճանաչվում որպես տոն։ Այդ երկրում   հանգստյան օրեր չեն ո՛չ դեկտեմբերի 31-ը և ո՛չ էլ հունվարի 1-ը։

Նոր տարին ըստ ավանդույթի տոնելու կարգը  այնպես, ինչպես հասկանում և նշում են  Եվրոպայում,պահպանվում է  Իսրայելում ապրող ռուսական համայնքի կողմից։ Այդ իրավիճակից ամեն մեկը յուրովի է դուրս գալիս:  Ոմանք հավաքվում են  տանը, ոմանք գնում են ռուսական ռեստորան։
Նոր տարին Իսրայելում ակտիվ նշում են նաև արաբ քրիտոնյաները։ Ավանդության համաձայն` նրանք սովորաբար Նոր տարուն պատրաստում են խորոված, խմում գարջուր ու գինի և ուրախանում են արաբական երաժշտության ներքո, իսկ ժամը 12-ին տոնական հրավառություն են կազմակերպում։

Читать далее

Հարցազրույց Ժողովրդական վարպետ Սրբուհի Մովսիսյանի հետ

12108981_955675241145030_9211772073555482947_n

Ներկայացեք խնդրեմ:

-Ես Սրբուհի Մովսիսյանն եմ,  դեկորատիվ-կիրառական արվեստի ժողովրդական վարպետ: Դեռ մանուկուց սիրել եմ ժողովրդական արհեստները՝ տիկնիկագործությունը, ասեղնագործությունն ու հելունագործությունը: Հիշում եմ, թե ինչ խնամքով էի հավաքում ու պահում տանը եղած մանր կտորները տիկնիկներ պատրաստելու համար,  գունավոր ստվարաթղթերը  թեմատիկ նկարներ անելու համար: Տարիների հետ ստեղծագործելու իմ  սերը դարձավ  իմ կյանքի գործը:

Читать далее