Ինչպե՞ս են տոնում Նոր տարին Իսրայելում

img46

Իսրայելում եվրոպական Նոր տարին չի ճանաչվում որպես տոն։ Այդ երկրում   հանգստյան օրեր չեն ո՛չ դեկտեմբերի 31-ը և ո՛չ էլ հունվարի 1-ը։

Նոր տարին ըստ ավանդույթի տոնելու կարգը  այնպես, ինչպես հասկանում և նշում են  Եվրոպայում,պահպանվում է  Իսրայելում ապրող ռուսական համայնքի կողմից։ Այդ իրավիճակից ամեն մեկը յուրովի է դուրս գալիս:  Ոմանք հավաքվում են  տանը, ոմանք գնում են ռուսական ռեստորան։
Նոր տարին Իսրայելում ակտիվ նշում են նաև արաբ քրիտոնյաները։ Ավանդության համաձայն` նրանք սովորաբար Նոր տարուն պատրաստում են խորոված, խմում գարջուր ու գինի և ուրախանում են արաբական երաժշտության ներքո, իսկ ժամը 12-ին տոնական հրավառություն են կազմակերպում։

Իսրայելում բոլորովին այլ կերպ են անցնում  հրեական Նոր տարվա տոնախմբությունները։ Հրեական Նոր տարին տոնում են սեպտեմբերին։ Այսինքն՝այն տոնում են 2 օր, հրեական սեպտեմբեր  ամսվա 1-ին և 2-ին։ Եվ այդ տոնակատարությունը Իսրայելում կապված է բազմաթիվ ծեսերի և արարողությունների հետ։

Հրեական Նոր տարին կոչվում է Ռոշ Հաշանա: Այն շարժական տոն է և նշվում է աշխարհի արարման պատվին և խորհրդանշում է նոր տարվա սկիզբը և անցնող տարվա ավարտը:
Գոյություն ունի լեգենդ այն մասին, որ Ռոշ Հաշանայի օրերին Աստված նորից արարում է աշխարհը և նրա մեջ՝ մարդուն,  և որ այդ օրերին մարդիկ կանգնում են Բարձրյալի դատաստանի առաջ, որի ժամանակ ամեն մեկը անցնող տարվա համար պետք է պատասխան տա,  ապաշխարի չար արարքների համար և այդպես  վերադառնա  Աստծուն։

Այդ ժամանակ հրեաները փորձում են  վերաքննել իրենց նախորդ տարվա արարքները և պատրաստվում են գալիք տարվան։

Տոնը նշվում է ամբողջ Իսրայելում։ Այդ օրը, ավանդության համաձայն, մեկմեկու նվերներ են նվիրում, ուղարկում են շնորհավորանքներ նրանց, ովքեր հեռու են։ Ընտանքը հավաքվում է  սեղանի շուրջ, որտեղ դրված են տոնական բազմատեսակ ուտեստները։ Իհարկե, ամեն մարդ ցանկանում է, որ սկսվող տարին  իր համար լավ, «քաղցր» լինի։  Ահա թե ինչու է այդ օրը սեղանի վրա մատուցվում է տարատեսակ ուտեստներ, որը խորհրդանշում է հարստության, ուրախ տարվա ցանկություն։ Օրինակ՝ հրեական ամանորյա սեղանին լինում է ձկան գլուխ, նուռ, որը պարունակում է հրեական համոզմունքներ, 613 ձավար` հուդայականության  օրենքների թվով, ուտեստ գազարից, ճակնդեղից և այլ պտուղներից, որոնց անվանումը եբրայերենով կամ հրեերենով ասոցացվում է լավ իրադարձությունների հետ։
Մինչ Ռոշ Հաշանայի լինելը տներում ըստ ավանդույթի անցկացվում է  «գլխավոր մաքրությունը». բոլոր հին և անպիտան իրերը դեն են նետվում։

Ազբյուրը՝ այստեղ:

Թարգմանությունը՝ Անի Հովհաննիսյանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s