Ծիրանենի

67fa92def1d2d11e92ca711119bb1804b6

Ծիրանենու աճեցումը

Ծիրանենին բավականին մեծ ծառ է, որի երկարությունը հասնում է 5-12 մետրի: Կան նաև թփանման տեսակներ, ընդ որումդրանք էլ են խոշոր`թագի նման տարածվող: Ծիրանենու  արմատային համակարգը հողում շատ խորն է ձգվում: Դա  շատ առումներով  առանձնացնում է նրա  մշակումը:

Ծիրանենու աճեցումը ամենալավը իրականացվում է տաք եղանակներին, չափավոր կլիմայի ժամանակ: Ծիրանենին բավականին մեծ տարածում ունի Կովկասում և Ռուսաստանի եվրոպական հատվածում:

Читать далее

Սանրվածքները Հին Հռոմում

istoriya-2

Հին Հռոմի կանայք սիրում էին իրենց երկար մազերով տարբեր սանրվածքներ աներ, օրինակ՝ տարատեսակ  հյուսքներ: Նրանք առաջինն էին, որ օգտագործեցին կարկաս, մազերը գլխին անշարժ պահելու և դրա վրա գեղեցիկ սանրվածք անելու համար: Սարքում էին բազմաթիվ գանգուրներ և դրանք մետաղալարերով ամրացնում ճակատից մինչև ծոծրակ, իսկ հյուսված մազափնջերը ծոծրակին ամրացնում էին զամբյուղի նման: Ինչ-որ  ժամանակ մեծահարուստների շրջանում շատ ընդունված էր փոխել սանրվածքը օրվա մեջ մի քանի անգամ և նույնիսկ փոխել մազերի գույնը: Իսկ այդ վառ  ներկերը նրանք ստանում էին բույսերից, հինաներից, մոխրից և այլն:

Աղբյուրը` այստեղ:

Թարգմանությունը՝ քոլեջի ուսանողուհի Մարիամ Տեր-Գալստանյանի

Սանրվածքների պատմությունից. Հին Եգիպտոսից մինչև մեր օրերը

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f

Հնագույն ապացույցներն այն մասին, որ հնադարյան մարդիկ վարսահարդարման արվեստին քաջատեղյակ են եղել, մեզ հասել են դեռևս եգիպտական քաղաքակրթության ծաղկման շրջանից: Այդ ժամանակ արդեն հայտնի էին մազերի հարդարման հիմնական ձևերը՝ գանգրացումն ու ներկումը: Ճիշտ է, դրանք կիրառվում էին կեղծամների վրա, որոնք պատրաստվում էին բնական մազերից, բրդյա թելերից կամ պարաններից:

Читать далее

Ամանորյա մտորումներ

4782721419966133

Նորից եկել է ցրտաշունչ ձմեռը: Սիրում եմ, երբ ոսկեզօծ աշունը իր տեղը զիջում է ձմռանը: Էլ չի լսվում խաշամի հաճելի խշշոցը, անձրևանոցներն էլ չեն թրջվում: Բոլորս սրտի թրթիռով ենք սպասում առաջին ձյան փաթիլներին: Ու ահա  Ամանորը,  վառվում են  տոնածառի լույսերը, իրար են հաջորդում  ամանորյա հանդիսությունները: Սիրում եմ Ամանորի օրերը. բոլոր գնումներն արված են, բոլոր  նվերները  պատրաստ`  մտերիմներին նվիրելու համար:

Читать далее