Դստեր սերը

15128610_1652774061692221_297406627_n 

Թաթարական առակ

Կար-չկար մի կին կար: Գիշերուզօր նա աշխատում էր, որ կերակրեր ու
հագցներ իր երեք աղջիկներին: Ինչպես ծիծեռնակներ՝  շատ արագ մեծացան երեք աղջիկները՝ դեմքները նման պայծառ լուսնին: Մեկը մյուսի հետևից ամուսնացան և գնացին:
Անցավ մի քանի տարի: Ծեր մայրը ծանր հիվանդացավ և հարևանի միջոցով աղջիկներին լուր ուղարկեց:
-Ասա նրանց, որ ինձ մոտ շտապեն:
– Օ՜յ,- հոգոց հանեց մեծ աղջիկը, -կնոջից լսելով տխուր լուրը: -Օ՜յ, ես ուրախությամբ կգայի, բայց պետք է այս երկու տաշտակը լվանամ:

Читать далее

Քոլեջի կարի արհեստանոցում

«Ցուցահանդես-վաճառք»-ի նախագիծ, որ իրականացնում են Քոլեջի կարի արտադրության տեխնոլոգիայի մեկամյա ուսուցման սովորողները:

Это слайд-шоу требует JavaScript.

Ճնճղուկը

d5bfd5b5d5bfd5b2d682d5af

Երկու փոքրիկ քույրերը, լսելով դրախտից Ադամի ու Եվայի վտարման աստվածաշնչյան պատմությունը, ասացին իրենց հորը.
-Հայրի´կ, եթե մենք Լենայի հետ լինեինք դրախտում, ապա ոչ մի դեպքում չէինք ուտի չարի եւ բարու գիտության ծառի պտղից: Չէ՞ որ Աստված չէր թույլատրել դիպչել, ճի՞շտ է, հայրիկ:
-Ճիշտ Է, – ժպտաց հայրը և պառկեցրեց երեխաներին քնելու:

Читать далее

Ղափամա

xapama

Ղափաման արևելյան ճաշատեսակ է և կարելի է մատուցել նաև տոնական սեղաններին: Լվանում ենք  դդումը, վերևի մասը կլոր կտրում այնպես, որ այն որպես կափարիչ ծառայի: Մաքրում ենք  դդումի ներսը, հեռացնում  կորիզները, ողողում ջրով և թողնում քամվի:

Читать далее

Դդումը կաթով

bda9ebf5aeac03c259fd18fbd85ea688_w870_h390

Կաթով դդումի այս բաղադրատոմսը մեզ առաջարկում է  անգլերենի ուսուցչուհի Սիլվա Հարությունյանը:

Դդումի կեղևը հեռացնել, մանր խորանարդաձև կտրատել, մի քիչ  ջուր ավելացնել և եփել: Եփած դդումը տրորել, վերածել խյուսի, ապա  կաթ, աղ ավելացնել, ու դարձյալ եփել:   Եթե դդումը անհամ է,  կարելի է մի փոքր էլ շաքարավազ ավելացնել:  Կարիք չկա շատ եփել, որ դդումի մեջ եղած օգտակար նյութերը  չվերանան:

Գրի առավ Դիանա Հարությունյանը, Ավագ դպրոց, 12-րդ դասարան

Դդումով կերակրատեսակներ

images

Դդումով  այս կերակրատեսակը շատ հարգի է, պատրաստում են Զանգեզուրի տարածաշրջանում: Դդումից հեռացնում ենք կեղևը, կտրատում ենք մանր խորանարդիկների, մի քիչ տապակում յուղի կամ ձեթի մեջ,  ավելացնում լվացած բրինձն ու  խառնում դդումին:  Դարձյալ մի փոքր տապակում ենք,  հետո  ավելացնում  եռացրած ջուրը: Թողնում ենք մինչև եփի, և մեր փլավը պատրաստ է:

Читать далее