Ճնճղուկը

d5bfd5b5d5bfd5b2d682d5af

Երկու փոքրիկ քույրերը, լսելով դրախտից Ադամի ու Եվայի վտարման աստվածաշնչյան պատմությունը, ասացին իրենց հորը.
-Հայրի´կ, եթե մենք Լենայի հետ լինեինք դրախտում, ապա ոչ մի դեպքում չէինք ուտի չարի եւ բարու գիտության ծառի պտղից: Չէ՞ որ Աստված չէր թույլատրել դիպչել, ճի՞շտ է, հայրիկ:
-Ճիշտ Է, – ժպտաց հայրը և պառկեցրեց երեխաներին քնելու:

Առավոտյան հայրը արթանացավ բոլորից շուտ, բակում ճնճղուկ բռնեց և դրեց անթափանց կաթսայի մեջ: Աղջիկներին արթնացնելով՝ նա ցույց տվեց կաթսան, որը դրել էր խոհանոցի բաց պատուհանի պատուհանագոգին և ասաց.
-Խնդրում Եմ, հանկարծ չբացեք կաթսայի կափարիչը, մինչև ես աշխատանքից չգամ: Երբ վերադառնամ, ինքս ձեզ ցույց կտամ անակնկալը, որն այնտեղ է: Եթե ինձ լսեք, կգնեմ նոր խաղ ձեզ համար:
Հայրիկը մայրիկի հետ գնաց աշխատանքի, իսկ երեխաները մնացին տանը միայնակ: Ամբողջ ուժով նրանք փորձում էին իրենց շեղել կաթսայից, որը խոհանոցում էր: Նրանք վաղուց արդեն խաղացել էին բոլոր խաղերը, որոնք գիտեին, բայց հետաքրքրությունը հանգիստ չէր տալիս. շատ էին ցանկանում տեսնել կաթայի ներսը: Վերջիվերջո առաջնեկը՝ Մաշան, համոզեց քրոջը՝ Լենային, որը դեռ վախենում էր, թե հայրը կբարկանա, երբ իմանա:
-Մենք միայն մի աչքով կնայենք և կփակենք, – ասաց նա: – Հայրիկը նույնիսկ չի էլ իմանա:
Բայց հենց Լենան բարձրացրեց կաթսայի բերանը, ճնճղուկը թռավ դեպի պատուհանը: Աղջիկները վախենալով փակեցին արդեն դատարկ կաթսան: Երեկոյան վերադարձավ հայրիկը և տեսնելով, որ կաթսան դատարկ է, ասաց.
-Եվ ինչ, փոքրիկ Եվաներ, չդիմացաք, բաց թողեցիք թռչնակին: Հենց այդպես էլ Եվան չդիմացավ, որ չփորձի բարու եւ չարի ճանաչման պտուղը:
-Հայրի´կ, այդ ինչ ծառ է եղել, և ինչու նրանից չէր կարելի ուտել պտուղներից, – հարցրեց Մաշան:
-Ծառը եղել է սովորական, իսկ պտուղները՝ ուտելի, բայց խախտելով Աստծո արգելքները՝ առաջին մարդիկ են ընտրել չարը՝ բարու փոխարեն, որովհետև ամեն չարը սկսվում է անհնազանդությունից, իսկ հնազանդությունից՝ բարին, ինչի մասին սովորեցնում էր Աստված առաջին մարդկանց, երբ նրանք հնազանդ էին: Ադամի և Եվայի փորձությունից պարզվեց, որ դա ձեր ուժերից վեր է:

Աղբյուրըՙ     այստեղ:

Թարգմանությունըՙ  Անի Հովհաննիսյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Խորհրդատուՙ  Մարինե Ամիջանյան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s