«Եվ Արև որդին` գեղեցիկ գեորգինան, օրվա լույսից ջերմություն վերցրեց իրեն»:
Գեորգինան զարմանալի ծաղիկ է: Այն համատեղում է իր մեջ մի քանի անվիճելի արժանիքներ` վառ, հյութեղ գուներ, տարատեսակ ծաղկաբույլերի առատ ձևեր, ծաղկումի հարատևություն:
Գեորգինաների հետ շփումը միակողմանի չի լինում: Նրանց կամ շատ են սիրում, կամ կտրականապես հրաժարվում են աճեցնել` համարելով, որ դրանք չափից շատ կամակոր են: Եվ դա շատ հեշտ կարելի է բացատրել: Ջերմասեր գեորգինաների գլխավոր խնդիրը ցրտահարությունների հանդեպ անկայունությունն է և թփի պահպանումը ձմռան ընթացքում: Փոխարենը ծաղկասերների այն մասը, ով գտել է այդ խնդիրների լուծումները, հաճույքով աճեցնում է գեորգինաներ իր այգում:
Գեորգինան (Dáhlia)- պտկանում է աստրաների ընտանիքին: Հայրենիքը` Մեքսիկան և Գվատեմալան են: Ձգտելով լինել արևին մոտ` այս ծաղիկները տարածվել են Պերուի, Չիլիի, Մեքսիակայի տարածքներում: Աճելու սիրված վայրերն են սարերի բարձրավանդակները, որտեղ կան պայմաններ գեորգինայի առատ ծաղկունքի համար` կարճ օրեր և զով գիշերներ: Մեր տարածքներում կան հարմար պայմաններ նրանց աճի համար, դա ամռան սկիզբն է և աշնունը` մինչև ցրտերն ընկնելը:
Շուտով Ամերիկայի հայտնագործությունից հետո, գեորգինան հայտնվեց Եվրոպայում, և սկսվեց նրանց հաղթական մուտքը այլ երկրներ: Գեորգինաներ աճեցնում էին թագավորական այգիներում, նրանց պատվին կազմակերպվում էին տոներ, իսկ որոշ ժամանակ անց նրանց կոչեցին «սառը», «անհոգի» ծաղիկներ: Բայց ահա սելեկցիայի արդյունքում հայտնվեց նոր տեսականի, ու նոր թափ ստացավ նրանց տարածումը: Շրջադարձային էր 1799 թվականը, երբ մարկիզուհի Բյուբը, Իսպանիայում` Անգլիայի դեսպանի կինը որպես նվեր` Մադրիդյան բուսաբանական այգուց սերմեր ստացավ: Անգլիայի բնակլիմայական պայմանները լիովին համապատասխանում էին այդ բույսերին, և շուտով այս կուլտուրան տարածվեց ամբողջ Եվրոպայում` հյուսիսից մինչև արևմուտք: Գեորգինաներ սկսեցին աճեցնել Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում:
Բույսի լատինական անվանումը` — «dahlia» ծաղկին տրվել է 18-րդ դարի շվեդ բուսաբան Անդերս Դալի կողմից: «Գեորգինա» անվանումը ծաղկին տվել է բուսաբան Կարլ Լյուդվիգ Վիլդենովը` ի պատիվ Պետերբուրգի բնախույզ-ակադեմիկոս Իոհան Գոտլիբ Գեորգիի: Այս անվանումը տարածվեց միայն Ռուսաստանում: Իսկ տարածվել է գերոգինան որպես բանջարեղեն 18-րդ դարի սկզբներին և մարդիկ բնավ գաղափար չեն ունեցել նրա դեկորատիվ հատկանիշների մասին:
Աղբյուր` http://www.florets.ru/sad-rasteniya/georginy/
Թարգմանությունը` Անի Հովհանիսյանի, քոլեջ, 2-րդ կուրս