Դուք երբևէ նկատե՞լ եք, որ ձեր այգում տեղեր կան, որտեղ գարնանը ձույնը ամենավերջինն է հալչում: Կամ հենց նույն նարգիզները այգու մի տեղում աճում են ու ծաղկում, իսկ մյուս հատվածում ձև են անում, թե աճում են: Դրա պատճառը ամենից առաջ ձեր հողամասի տարբեր միկրոկլիմաներն են: «Միկրոկլիմա» բառը տվյալ դեպքում նշանակում է այն ոչ մեծ տարածքը, որտեղ հողի կլիման տարբերվում է հիմնական տարածքի մնացած հողերից: Այն կարող է ավելի սառը կամ ավելի տաք, կամ անգամ ավելի չոր կամ ավելի խոնավ լինել, քան ձեր տնամերձի մնացած մասերում:
Месяц: Май 2017
Ամառային տաղավարի ծաղկային ձևավորում
Այգու տաղավարի համար ավելի լավ է հարմար կահույք ընտրել բնական կամ բնականին մոտ նյութերից: Հյուսածո բազկաթոռները բնական են նայվում բացօթյա տարածքում: Այնպիսի նյութեր, ինչպիսիք փայտն ու քարն են, նույնպես շատ բնականորեն են ներգրավվում ամառային պատշգամբի և վերնահարկի կահավորանքի մեջ:
Ամառային կահավորանքի ձևավորման մեջ կարևոր և անվիճելի դեր են խաղում նաև բույսերը: Շուկան առաջարկում է տերասսաների և տաղավարների կանաչապտման մեծ տեսականի: Դիտարկենք հաջողված տարբերակների մի քանի օրինակներ:
Տարածքը ցանկապատելու և շրջափակելու համար շատ հարմար է օգտագործել բուսական խիտ ու դեպի վեր բարձրացող ծածկութը: Այդ նպատակների, ինչպես նաև «կենդանի» ցանկապատ ու թառմա ստեղծելու համար շատ հարմար է խաղողի որթը կամ նմանատիպ բույսեր:
2017թվականի գարուն-ամառ նորաձևության հիմնական միտումները
2017 թվականի ամառային նորաձևությունը մեզ կներկայացնի շատ անակնկալներ։ Թեև ընդհանուր առմամբ դիզայներները հետևում են նախորդ տարիների միտումներին, այնուամենայնիվ նրանք առավելագույնն են ընդգծում նշանավորն ու վիճահարույցը. այսպես՝ այսօր պարահանդեսը ղեկավարում են նրբությունն ու ժանյակները, իրար հակադիր երփներանգ համադրությունները և բազմատեսակ վառ լուծումները, որոնք լիովին ընդգծում են ժամանակակից կյանքի ռիթմն ու փոփոխությունները։