Այգու տաղավարի համար ավելի լավ է հարմար կահույք ընտրել բնական կամ բնականին մոտ նյութերից: Հյուսածո բազկաթոռները բնական են նայվում բացօթյա տարածքում: Այնպիսի նյութեր, ինչպիսիք փայտն ու քարն են, նույնպես շատ բնականորեն են ներգրավվում ամառային պատշգամբի և վերնահարկի կահավորանքի մեջ:
Ամառային կահավորանքի ձևավորման մեջ կարևոր և անվիճելի դեր են խաղում նաև բույսերը: Շուկան առաջարկում է տերասսաների և տաղավարների կանաչապտման մեծ տեսականի: Դիտարկենք հաջողված տարբերակների մի քանի օրինակներ:
Տարածքը ցանկապատելու և շրջափակելու համար շատ հարմար է օգտագործել բուսական խիտ ու դեպի վեր բարձրացող ծածկութը: Այդ նպատակների, ինչպես նաև «կենդանի» ցանկապատ ու թառմա ստեղծելու համար շատ հարմար է խաղողի որթը կամ նմանատիպ բույսեր:
Եթե ցանկանում եք կահավորել տաղավարն կամ որևէ ոչ մեծ տարածք, արժե առավելագույս օգտագործել տարածությունը: Եթե ուզում եք, որ ձեր տարածքի ծավալն ընդգծվի, ապա օգտագործեք տարբեր չափերի ու ձևերի ծաղկամանները, ծաղիկների համար օգտագործեք տարատեսակ ամաններ և կախովի ծաղկամաններ, որոնք ծավալ են հաղորդում ձեր տաղավարին և ամենատարբեր դիրքերից ուշադրություն կգրավեն:
Եթե դուք ուզում եք վառ երանգավորումներ ընդգծել բույսերի օգնությամբ, ապա ընտրեք հյութեղ երանգներով ամառային ծաղիկներ: Դրա համար շատ հարմար են խորդենիու, ծխածաղկի և անյուտայի աչիկների տարբեր տեսակները: Լավ կլինի, որ այս ծաղիկները համադրեք լայն տերևներ ունեցող բույսերի հետ:
Դասականի և մեղմ գույների սիրահարների համար հարմար են սպիտակ ծաղիկներով բույսերը: Դրանք շատ գեղեցիկ են համադրվում հյուսածո կահույքի հետ և նուրբ ու ազնվական տեսք են տալիս միջավայրին: Կարելի է օգտագործել վարդերը, կակաչները, երիցուկները, ինչպես նաև խորդենու և ծխածաղկի սպիտակ տեսակները:
Ճիշտ ընտրված փոքրիկ աքսեսուրաները՝ մոմերը, մրգամանները, գեղեցիկ անձեռոցիկները ձեր կահավորանքին ավարտուն տեսք են տալիս և ընդգձում ձեր ճաշակը: Ամեն մանրուքի ուշադրություն հատկացնելով` դուք կարող եք ձեր այգում իսկական հանգստի վայր ստեղծել:
Աղբյուրը` այստեղ:
Նյութը թարգմանեց Անի Հովհաննիսյանը, Քոլեջ, 2 -րդ կուրս