Ոսկերիչները ունակ են աշխարհի առաջ բացելու թանկարժեք քարերի զարմանահրաշ ուժը, ստեղծելու հզորագույն զարդարեղեն և աքսեսուարներ: Նրանք պատրաստում են մատանիներ, հմայիլներ և այլ իրեր, որոնք օժտված են գայթակղելու ուժով, ինչպես նաև մաքրում են քարերը, որոնք կարելի է տեղադրել ատրճանակի կամ զենքի փամփշտակալում, զենք ու զրահի վրա, դրանք նրանց յուրահատուկ առանձնահատկություն են տալիս:
Месяц: Сентябрь 2017
Դարբնագործություն՝ զարգացման պատմություն
Դարբնությունը մետաղների մշակման մաս է կազմում: Ամենասկզբում եղել է սառը երկաթը: Երկար դարեր օգտագործվել է միայն այդ միջոցը զենքեր, խոհանոցային պարագաներ և ոսկերչական զարդեր պատրաստելու համար: Դա միայն հիմա է, որ ոսկերչական արդյունաբերությունը ոչ մի կապ չունի դարբնի գործի հետ, իսկ առաջ, ինչը որ վերաբերում էր մետաղամշակությանը, կապվում էր դարբնության հետ:
Կավագործությունն այսօր
Այսօր շատ մեծ է հետաքրքրությունը հնագույն արհեստների նկատմամբ: Կավագործություն, ջուլհակագործություն, փայտագործություն, դարբնություն՝ ամեն մեկն ընտրում է այն, ինչ հոգեհարազատ է իրեն: Առավել տարածված արհեստներից է կավագործությունը:
Հնում կավագործական արտադրանքը մեծ հաջողություն էր վայելում: Չէ՞ որ առանց սպասքի, բաժակների և ամանների չէինք կարող կերակուր պատրաստել և պահել այն: Այդ իսկ պատճառով հնում կավե թաղարները, ափսեները, բաժակները և խոհանոցային կահավորանքը ամենապահանջված ապրանքն էին: Կավագործները ապահովված մարդիկ չէին, բայց անհրաժեշտ կարիքների համար միջոցները միշտ էլ հերիքում էին: