Այսօր շատ մեծ է հետաքրքրությունը հնագույն արհեստների նկատմամբ: Կավագործություն, ջուլհակագործություն, փայտագործություն, դարբնություն՝ ամեն մեկն ընտրում է այն, ինչ հոգեհարազատ է իրեն: Առավել տարածված արհեստներից է կավագործությունը:
Հնում կավագործական արտադրանքը մեծ հաջողություն էր վայելում: Չէ՞ որ առանց սպասքի, բաժակների և ամանների չէինք կարող կերակուր պատրաստել և պահել այն: Այդ իսկ պատճառով հնում կավե թաղարները, ափսեները, բաժակները և խոհանոցային կահավորանքը ամենապահանջված ապրանքն էին: Կավագործները ապահովված մարդիկ չէին, բայց անհրաժեշտ կարիքների համար միջոցները միշտ էլ հերիքում էին:
Եվ ժամանակակից աշխարհում էլ կավագործությունն ունի իր հեռանկարները: Զբաղմունք լինելով՝ այն հաճախ դառնում է ընտանեկան բիզնես: Սակայն այս արհեստը ձեզանից ջանք և ցանկություն է պահանջում` ձեր երազանքն իրականություն դարձնելու և հետագայում զարգացեցնելու համար:
Կավագործական արհեստանոցը ձեռքի աշխատանքի տաճար է: Կավը ձեր ձեռքերում կարող է վերածվել իսկական գլուխգործոցի: Կավագործի արտադրանքը շատ արժեքավոր է, չէ՞ որ այն ձեռքի աշխատանք է: Ուստի դուք համարձակորեն կարող եք իրականություն դարձնել ձեր երազանքները կավի և նոր գիտելիքների միջոցով:
Կավագործությունը հոբբիից կարող է վերածվել իսկական հեռանկարային միջոցառման, որը կարող է ձեզ մշտական օգուտ և բազում հաճույքներ բերել այս հնագույն ու հետաքրքիր արհեստով զբաղվելու դեպքում: Սկսնակներին պետք չէ վախենալ, որ ինչ -որ բան այն չի ստացվի, խիզախորեն իրականացրեք ձեր երազանքները` փշերի միջոցով աստղերին հասնելու: Կավագործության վարպետության դասընթացները հրաշալի միջոց են ` իմանալու, թե ինչպես է բնական կավից գեղեցիկ արտադրանք ստեղծվում:
Թարգմանությունը՝ Անի Հովհաննիսյանի, Քոլեջ, 3-րդ կուրս, նախադպրոցական ուսուցում
Աղբյուրը՝ այստեղ:
—