Դարբնությունը մետաղների մշակման մաս է կազմում: Ամենասկզբում եղել է սառը երկաթը: Երկար դարեր օգտագործվել է միայն այդ միջոցը զենքեր, խոհանոցային պարագաներ և ոսկերչական զարդեր պատրաստելու համար: Դա միայն հիմա է, որ ոսկերչական արդյունաբերությունը ոչ մի կապ չունի դարբնի գործի հետ, իսկ առաջ, ինչը որ վերաբերում էր մետաղամշակությանը, կապվում էր դարբնության հետ:
Եթե նայենք պատմության գրքերը, որոնք փաստում են արհեստների զարգացման մասին երկաթե և բրոնզե դարերում, կարելի է տեսնել զանազան իրերի նկարներ՝ պատրաստված աշխարհի տարբեր ծայրերի վարպետների կողմից: Դարբնությունը մասնագիտություն է` ողողված առասպելներով և լեգենդներով: Այն տարբեր վայրերում տարբեր կերպ է զարգացել: Միայն շատ դարեր օգտագործվել է երկաթի սառը մշակման տարբերակը:
Այդ մասնագիտությանը տվել են նաև ‹‹խորամանկ›› մականունը: Այդ ամենը մեզ է հասել 1073 թվականին թվագրված գրքերից: Դարբինը ստիպված էր բաժանել երկաթը ըստ գույների և որոշել նրանց երկարակեցությունը: Ինչ-որ առեղծվածային բան կար դրա արտադրության մեջ, երբ մի կտոր երկաթը մուրճի կտրուկ հարվածների ազդեցություն տակ վերածվում էր անսովոր գեղեցկության կամ տարօրինակ մի բանի:
Մետաղի ձևափոխության շնորհիվ՝ լրացուցիչ ուժի ազդեցություն ներքո մուրճի տակից դուրս են գալիս կենցաղում խիստ անհրաժեշտ շատ առարկաներ: Այդ մասնագիտության մասին առաջին փաստարկները կարող եք գտնել Հին Հունաստանի առասպելական գրքերում: Մեխերով դարբին Հեփեստոսի կողմից ժայռին էր գամվել Պրոմեթևսը: Դարբնի ուժը փառաբանված է եղել տարբեր դարաշրջանների գրականության բազում պատմություններում: Մարդիկ համարում էին, որ վարպետ դարբինները հեքիմներ են, դեղագործներ և ունակ են արտաքսելու չար ուժերը: Հիմնվելով նման պատմությունների վրա` Գոգոլը ստեղծեց իր դարբին Վակուլին: Ասում էին, որ Սվագոլը ինքն էր հովանավորում դարբիններին:
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանությունը՝ Պայծառ Հարությունյանի, Քոլեջ, 3-րդ կուրս