Ոսկերիչները ունակ են աշխարհի առաջ բացելու թանկարժեք քարերի զարմանահրաշ ուժը, ստեղծելու հզորագույն զարդարեղեն և աքսեսուարներ: Նրանք պատրաստում են մատանիներ, հմայիլներ և այլ իրեր, որոնք օժտված են գայթակղելու ուժով, ինչպես նաև մաքրում են քարերը, որոնք կարելի է տեղադրել ատրճանակի կամ զենքի փամփշտակալում, զենք ու զրահի վրա, դրանք նրանց յուրահատուկ առանձնահատկություն են տալիս:
Տաղանդավոր ոսկերիչը միշտ էլ կարող է առանձնահատուկ իրեր պատրաստելու պահանջարկ ունենալ, լավացնելով հազվագյուտ քարերի հատկությունն ու թրաշելով դրանք: Ոսկերչության գործին պիտանի բազմաթիվ քարեր հնարավոր է հայտնաբերել հանքերի օգտակար հանածոները մշակման ենթարկելով, այդ իսկ պատճառով ոսկերիչները զբաղվում են լեռնային աշխատանքով: Աշխատելու համար նրանց անհրաժեշտ է ոսկերչի գործիքների հավաքածու:
Թարգմանությունը՝ Անի Հովհաննիսյանի, Քոլեջ, 3-րդ կուրս