Մասսայական զբոսաշրջությոան փուլն առանձնանում է մասնագիտացված ձեռնարկությունների ստեղծումով, որոնք իրենց ծառայություններն են առաջարկում զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև սոցիալական և զանգվածային զբոսաշրջության, արագ զարգացող զբոսաշրջության արդյունաբերության և մասսայական կոնվեյերային զբոսաշրջության ոլորտում:
Մասսայական տուրիզմի ծագումը նպաստում է տնտեսության զարգացմանը, իսկ դրա հետևանքը ազատ ժամանակի սահմանափակումն ու վճարովի արձակուրդի առաջացումն է: Բացի դրանից՝ մեծ դեր է խաղում նաև տրանսպորտի տեսակների՝ հեղափոխություն հիշեցնող զարգացումը. հայտնվում են շոգենավեր, շոգեքարշներ, ընդարձակվում է ճանապարհային ցանցը:
20-րդ դարի առաջին կեսին Գերմանիայում և Շվեյցարիայում հայտնվում են առաջին բարձրակարգ հյուրանոցները, դարի երկրորդ կեսին ստեղծվում են տուրիստական գրասենյակներ, որոնք կազմակերպում են ճամփորդություններ՝ իրականացնելով սպառողի ցանկությունները:
20-րդ դարի առաջին կեսին Գերմանիայում և ԽՍՀՄ-ում խթանում են խմբակային հանգիստը, սպորտային զբոսաշրջությունը և ռազմական կիրառական սպորտը: Տնտեսության անկումից հետո, որը կապված էր 2-րդ համաշխարհային պատերազմի հետ, սկսվեց նոր փուլ: 20-րդ դարի 50-60թթ.-ից սկսեցին ակտիվորեն զարգանալ տուրիստական գրասենյակները, հյուրանոցների զանգվածային շինարարությունը և զվարճություների համար նախատեսված տարատեսակ հաստատությունները:
Եվրոպական տուրիզմը կենտրոնացած էր ամերիկյան զբոսաշրջիկների ընդունմամբ, իսկ սկսած 1970թ–ից գրանցվում է նաև արտագնա տուրիզմի աճ:
1980-թ. ից տուրիզմի աճը նվազում է, իսկ խմբակային տուրիզմը ձեռք է բերում տարբերակված մոտեցում: Տուրիզմը վերածվում է ապրելակերպի, ամրապնդվում են գաղափարները, ընդլայնվում են ծառայությունների շրջանակները, հայտնվոմ են նոր օբյեկտներ հանգստի համար: Նախընտրելի են դառնում անհատական տուրերը, էկոլոգիական և սպորտային տուրիզմը:
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանությունը՝ Նելլի Հարությունյանի, Քոլեջ, 1-ին կուրս «Զբոսաշրջություն» մասնագիտություն