Տուրիզմը Արևելյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում

24301210_150920595556398_3173165860351059691_n

Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը տուրիզմի զարգացման մակարդակով աշխարհում երրորդ տեղում է, իսկ հանգստացողների զանգվածային այցելություններն այդ տարածաշրջան սկսվել են 20-րդ դարի 80-ական թվականներին։ Դրանք հիմնականում ակտիվորեն ապրանքներ արտահանող արդյունաբերական երկրներն են՝ Մալազիան, Սինգապուրը, Հարավային Կորեան, Թաիլանդը, Ինդոնեզիան, Պակիստանը, Թայվանը։

1985  թվականից այս երկրները տուրիստների այցելությունների քանակը մեծացրել են 18%, իսկ տուրիզմից ստացվող ֆինանսական մուտքերը՝ մինչև 20 %։ Հիմնական տուրիստական հոսքերը ստեղծում են հենց իրենք՝ տարածաշրջանի երկրները (78%)։ Այսպես օրինակ՝ Ճապոնիան ֆինանսապես խթանում է ճապոնացիներին՝ արձակուրդներն արտասահմանում անցկացնելու համար։

Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են Եվրոպան և ԱՄՆ-ն։

Արևելյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը գրավում է տուրիստներին իր բացառիկ բնությամբ, իսկ նոր արդյունաբերական երկրները՝ բիզնես-շրջագայություններով։  Ժամանցային տուրիզմը զարգացած է Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Թայվանում։ Ճապոնական արդյունաբերությունը ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ տեղն է գրավում։  Սինգապուրն առաջարկում է առևտրային տուրիզմ։ Թաիլանդը երկրի հարավային ափերին նոր լողափեր է յուրացնում, կազմակերպում է ճանաչողական ուղևորություններ դեպի երկրի հյուսիսային շրջաններ։ Խոշոր քաղաքներում գոյություն ունի սեքս-տուրիզմի պահանջարկ վայելող ինդուստրիա։

Լավ է զարգացած տուրիզմը Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, Մելանեզիայում և Միկրոնեզիայում։ Խաղաղ օվկիանոսի կղզիներում հանգիստը շահում է ավստրալիական շուկայի մոտիկությունից և լավ հեղինակություն ունի Եվրոպայում։

Արևելյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեկ զբոսաշրջիկի միջին ծախսերը գերազանցում են համաշխարհային միջին մակարդակը 659 դոլարով և կազմում է 764 դոլար։ Թեև որոշ երկրներում, ինչպիսիք են Չինաստանն ու Մոնղոլիան, հանգստացողների ծախսերը խիստ փոքր են . մինչև 200 դոլար։

Աղբյուրը այստեղ:

Թարգմանությունը՝  Մարիանա Սուլյանի, Քոլեջ, 1-ին կուրս

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s