Ես Տաթևն եմ, սովորում եմ ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրի Քոլեջում: Ընտրել եմ հագուստի մոդելավորման մասնագիտությունը: Երբ առաջին անգամ մասնակցեցի իմ մասնագիտական դասին, ինձ ամեն ինչ դուր եկավ ու ինձ շատ հետաքրքիր է ամեն ինչ: Ինձ վաղուց էր հետաքրքրում այս մասնագիտությունը, ես սովորեցի օգտվել կարի մեքենայից, առաջին անգամ սովորեցի թելել, կարել, շատ ոգևորված էի, հետո սովորեցի օգտվել ‹‹օվերլոկ›› կարի տեսակից: Կամաց-կամաց սովորեցի նաև չափսեր վերցնել, ձևել, ապա անցանք նկարչության, սկսեցինք մոդելավորել հագուստներ: Ինձ համար հետաքրքիր էր ամեն մի դասը, ուսումնասիրեցինք տարբեր մոդելներ և փորձեցինք նկարել, ես հմտացա մանրանկարչության մեջ, պատրաստեցինք դիմակներ և թիկնոցներ մանրանկարչական մոտիվներով: Որոշ ժամանակ անց սկսեցինք նաև բատիկա անցնել, շատ հետաքրքիր է մեր ամեն դասը: Հիմա արդեն կարողանում եմ մոդելավորել ինձ համար գեղեցիկ հագուստներ: Նպատակս է շարունակել մասնագիտությունս, հասնել մեծ բարձունքների և իրականցնել երազանքս: Շատ եմ ուսումնասիրում եմ տարբեր ոճաբանների աշխատանքները զմայլվում նրանց անսպասելի ու հետքարքիր մոդելներով: Եվ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի հասնեմ իմ երազանքին:
Տաթև Ժամհարյան, Քոլեջ, հագուստի մոդելավորող