Չինական այգու ստեղծման սկզբունքները

kitaiskii-sad-2

Չինական այգին ինի և յանի ներդաշնակություն է, սկզբունք, որ ընկած է չինական այգու ստեղման  հիմքում: Լանդշաֆտային դիզայնի չինական դպրոցն ամբողջովին յուրօրինակ է, նման չէ այն ամենին, ինչին սովոր են Եվրոպայում: Չինացիների համար բնությունը տաճար է, վայր, որտեղ կարելի է հասնել աշխարհաստեղծման գեղեցկությանն ու բազմազանությանը:

Չինական այգում միահյուսված են երկու սկիզբ՝ ին և յան: Դրանք երկու հակադիր տարրեր են՝ միահյուսված մեկ փիլիսոփայական իմաստով: Չինական այգին պետք է ամբողջությամբ ներդաշնակվի մարդու ու բնության հետ: Հիշեք այս մասին, երբ ձեր հողամասում այդպիսի այգի եք ստեղծում:

Ջուրն ու քարը չինական այգում ամենակարևոր էլեմենտներն են: Ին տարրի՝ իգական բացասական մութ ուժերի էներգիան կրում է ջուրը: Յան տարրի՝ արական դրական, լուսավոր էներգիան ամփոփվում է քարի մեջ:

Ձեր հողամասում ջուրը կարող է ներկայացված լինել լճակի կամ գետի տեսքով: Ցանկալի է, որի լճակը  հողամասի կենտրոնում լինի: Շատ գեղեցիկ կնայվեն ջրում լողացող ձկնիկները: Լճակում կարելի է դնել կճուճներ կամ նիմֆաեր, որոնք մեր կլիմայի պայմաններում  փոխարինում են լոտոսներին: Իհարկե միշտ չէ, որ հնարավոր է տեղանքում լճակ կամ գետակ տեղադրել: Դրանք կարելի է փոխարինել ավազով և մանրախճով՝ այգում ստեղծելով չոր ջրի տպավորություն:

‹‹Ժայռեր›› կարելի է ստանալ անկանոն դասավորված մեծ և փոքր քարակտորներից: Դրանց շուրջը կարելի է ծառեր աճեցնել, որոնք չինական այգու  երրորդ խորհրդանիշն են համարվում: Չինացիները բարձր են գնահատում մերկ արմատներով հին ծառերը, խճճված վանդակաճաղերով ու ճյուղերով: Բայց դրա համար հողամասում հարկավոր է ունենալ հին, դարավոր ծառեր: Դրա փոխարեն տնկեք ծառեր, որոնք երջանկություն են բերում՝ ուռենի, դեղձենի, սալորենի: Չինական այգում պտղատու ծառերը գնահատվում են ոչ թե իրենց պտղի, այլ ծաղկման շրջանում ունեցած գեղեկության համար:

Դե, իհարկե այգում պետք է լինեն նաև ծաղիկներ: Յան-ի էներգիան խորհրդանշում է քաջվարդը: Չինացիները այգում աճեցնում են ծառանման  քաջվարդեր, որոնք տարբերվում են մեզ ծանոթ սովորական ծաղիկներից: Քրիզանթեմը խորհրդանշում է իգական սկիզբը, ինչպես նաև երկարկեցություն և հանգստություն: Չինական այգուն հարմար են նաև նրբատերև ծաղիկները, հիրիկը, կամելիան և ազալիան: Դրանք պետք է տնկել միայն կամ ջրի կողքին,  կամ բարձր ինչ-որ տեղ՝քարերի լանջերին և խիտ-խիտ: Այգու տաղավարները, ցանկապատները կամ պատերը պետք է ծածկված լինեն այնպիսի բույսերով, ինչպիսիք են ցախկեռասը, բաղեղը կամ խաղողը: Այդ ամենը այգուն վերջնական տեսք կհաղորդեն: Այգին չինական ոճով զարդարելու համար կարելի է օգտագործել ինչպես իրական, այնպես էլ առասպելական կենդանիների արձաններ: Գեղեցիկ կդիտվի միանգամից հողի մեջ դրված մոզայիկան հովհարի, ծաղիկների կամ ուրիշ պատկերների տեսքով։ Այն կարելի է պատրաստել տարբեր ծաղիկներից։

Աղբյուրը՝ այստեղ:

Թարգմանությունը՝ Գոհար Գաբրիելյանի և Պայծառ Հարությունյանի, Քոլեջ, 4-րդ, 3-րդ կուրսեր

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s