Դիզայն, մոդելավորում և կար ու ձև

 

 

20171208_121621

Միշտ սիրել եմ մոդելավորումը, կարն ու ձևը, երազել եմ ունենալ ատելյե և ստեղծել գեղեցիկ հագուստներ ու նորաձևության կերպարներ: Դեռ շատ փոքր հասակից փորձել եմ տիկնիկներիս համար հագուստներ կարել, իսկ հիմա արդեն դա կանեմ մեզ համար: Այդ նպատակով ես եկա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջը  դիզայն, հագուստի մոդելավորում և նախագծում սովորելու: Առաջին դասերին սովորեցինք, թե ինչպես պետք է օգտվենք կարի մեքենայից, ճիշտ է, հաջող չստացվեց, բայց առաջինը դեռ վերջինը չէ: Հետո սովորեցինք տարբեր տեսակի կարեր, այնուհետև սկսեցինք ձևել և չափսեր վերցնել:  Նաև ունենք նկարչության դասեր, որտեղ փորձում ենք նկարել այն, ինչ կարող ենք պատկերացնել և վերարտադրել: Սկսեցինք բացի հագուստներից նաև դիմակներ նկարել և պատրաստել, իսկ հիմա արդեն պատրաստվում ենք դիմակահանդեսի, որտեղ պետք է հանդես գանք մեր իսկ պատրաստած հագուստներով,  մենք դրանք որոշեցինք պատրաստել մանրանկարչության մոտիվներով:  Փոքր-ինչ բարդ էր,  բայց կարծում եմ ստացվեց այն, ինչ մենք էինք ցանկանում:   Հուսով եմ, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես  որ ես եմ երազել փոքր հասակում: Ես կկարողանամ հասնել երազանքներիս:

Արինա Հովսեփյան, Քոլեջ, 1-ին կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s