Այն, ինչ ունես, գնահատիր և սիրիր

 

img_32261Այս կյանքը շատ կարճ է, մարդիկ չգիտեն` ինչ է սպասվում իրենց, այնինչ պետք է ապրել այնպես, որ կյանքի արժեքը հասկանաս: Մարդիկ թեթև են ապրում, որպեսզի կյանքը երկարի, լավ ապրելով հասկանում ես, որ դժվար և հեշտ պահեր կլինեն կյանքում։ «Ամենակարևոր բաները մեզ չսովորեցրին: Առաջին դասարանում անցանք այբուբենը, դա հետո էլ կսովորեինք, հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը…

Երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք՝ մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից… Սովորեցինք հին ու նոր ժամանակների պատմություններ, որ ի՞նչ… Եվ ոչ ոք չսովորեցրեց՝ ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել… արժանապատվությամբ: Թողեցին, որ այդ ամենը սովորենք… ինքնակրթությամբ, ինչպես ասում են: Իսկ ավելի մարդավարի ասած՝ մեր սրտի վրա ստացած վերքերով պիտի սովորենք ամենակարևոր բաները: Իսկ վերքերից սպի  է մնում: Բայց սպիով է սիրտը սիրտ, այդ սպիով է, որ սովորական մկանների մի կույտից սիրտը դառնում է մեր ապրած ճակատագրի վկան և մեր ամենավերջին զրուցակիցը»,-  խոստովանում է արձակագիր Վարդգես Պետրոսյանը։ Ժամանակի հետ հասկանալով գիտակցում ես, որ բախտի «ճամփեքը տարբեր են լինում, բախտն ամեն մեկին սիրում է տարբեր»: Ես շատ քիչ մարդկանց եմ հանդիպել, ովքեր շորեր չեն ունեցել, բայց հանդիպել եմ շատ շորերի, որոնց մեջ մարդ չի եղել… Մարդիկ, երբեք մի նայեք ներքև ընկածին, վերևից մոտեցեք, օգնեք, եղեք բարի, հանդուրժող, երբեք իսկական ընկերոջ մեջքին հետևից մի հարվածեք, հիշիր` նա է քո կողքին եղել դժվար իրավիճակում։ Այս կյանքը  շատ դաժան է. մարդիկ հեռանում են կյանքից, մեկ  մոտ ուրախություն է,  մյուսը երջանիկ է նոր ծնվածով:   Եվ այսպես շարունակ:  Ես միշտ կհիշեմ նրանց, ովքեր իմ կողքին չեն ու երբեք էլ չեն լինի: Փորձեք առանց ձևականության ապրել, առանց  կեղծավորության: Պետք է այնպես ապրել, որ երբեք մեղք չգործեք,  գնահատեք, սիրեք միշտ։ Երբ ինչ-որ բան կորցնեք, էլ երբեք հետ չեք վերադարձնի, մի փնտրեք այն, ինչ կորցրել եք, արդեն ուշ է։ Կան այնպիսի մարդիկ, որոնք խորն են, ու դու լսում ես նրանց, վայելում ես նոր զգացողություններ, նոր գիտելիքներ, նոր փորձ: Դու հասկանում ես, որ կյանքը այսպիսին է, պետք է շարունակես ապրել, ժպտալ, գնահատել,  սիրել այն, ինչ ունես ու երբեք չդժգոհել: Մի բան էլ եմ հասկացել,  որտեղ  էլ ապրես,  կարևորը ընտանիքի ջերմություն ու սերն է, կարևորը գլխիդ տանիք ունենալն է, թանկ է կյանքիդ ամեն մի վայրկյանը և առողջությունը։ Երբեք հույսներդ մի կտրեք Աստծուց, չէ որ նա է մեզ օգնում, մի հիասթափվեք, չստացվեց ինչ-որ բան,  էլի փորձեք, մի հանձնվեք։ Փողը թղթի կտոր է, որի համար պետք չի ծախել ընկերությունը, սերը և, իհարկե, ինքդ քեզ…

Տաթև Ժամհարյան, Քոլեջ, 1-ին կուրս, կարի մոդելավորում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s