Ես կակտուսները հստակ կարող եմ համարել իմ ամենասիրած գարնանային ծաղիկները: Շրջապատում ամեն ինչ դեռ մռայլ է ու գորշ, իսկ նրանք արդեն ծաղկում են: Այն էլ ինչքան երփներանգ: Պարզապես տոն է աչքերի ու հոգու համար: Իմ բոլոր կակտուսները ծաղկի չափերով միանման են, տարբերվում են միայն գույներով:
Կարող է և մի փոքր տարբերվում են չափերով: Բայց ահա ծանոթներիցս մեկը մեծ ծաղկող կակտուսների կողքին ունի նաև շատ փոքրերը: Հարցրի իմ ծանոթին, նա պատասխանեց, որ չգիտի, թե ինչու է այդպես: Ասում է՝ երբ գնելիս է եղել, նրանք միատեսակ են երևացել: Ուրեմն ի՞նչ է սա: Նրան բաժին էին ընկել կակտուսների տեսակներ, որոնք տարբերվում են ոչ միայն ծաղկի գույնով, այլև չափերո՞վ: Կամ ինչ-որ բացթողո՞ւմ է եղել ծաղկամանում տեղադրելիս և ծաղկի խնամքի ընթացքում:
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանությունը՝ Քոլեջի 1-2 կուրսի սովորողների