Դդումը մաքրել, ձևավոր կտրատել, շարել խոր ամանի մեջ, 1 կգ. դդումի վրա շաղ տալ 400 գրամ շաքարավազ և թողնել 24 ժամ՝ ջուրը դուրս տալու համար: Հաջորդ օրը ջրից հանել դդումի հատիկները, հեղուկին ավելացնել ևս 400 գրամ շաքարավազ, դնել կրակին և օշարակ պատրաստել, այնուհետև ավելացնել հատիկները: Եփել այնքան, մինչև հատիկները թափանցիկ դառնան: Սառչելուց հետո հատիկները հանել օշարակից, շարել ջեռոցի թավայի մեջ և դնել 180 աստիճան ջերմությամբ ջեռոցը: Այդ ընթացքում ջեռոցի դուռը բաց թողնել, 30-40 րոպե ջեռոցում պահելուց հետո հանել, և դդումի չիրը պատրաստ է:
Բաղադրատոմսը՝ դասավանդող Թամար Ղահրամանյանի
Գրի առավ Միլենա Շամոյան, Քոլեջ, 1-2 կուրս