Վերջերս ընտանիքով այցելեցինք Լենինգրադի մարզի այգիներից մեկը, իսկ ավելի կոնկրետ Վիբրոգ քաղաք: Այգին կոչվում է Մոնրեպո:
Տպավորություններն այգուց շատ էին, բայց մի բան ինձ անհասկանալի մնաց:
Ամբողջ այգով մեկ շրջելուց հետո՝ գնալուց առաջ, անսպասելիորեն կանգ առա մի ծառուղու մոտ: Սկսեցի ուշադրություն դարձնել ծառերի տերևներին: Փորձում էի գուշակել ծառը: Չեմ խաբի, հստակ չգիտեմ, բայց կարծում եմ, որ դա լորենի էր: Եվ մինչ մոտիկից նայում էի տերևներին, տեսա ահա այսպիսի անսովոր յուրահատկություն:
Այդ ծառի մի քանի տերևների վրա կային անսովոր բշտիկներ, ընդ որում, եթե դրանք կանաչ լինեին, ես նույնիսկ չէի նկատի: Իսկ այս դեպքում նրանք կանաչ ֆոնի վրա կարմիր էին երևում: Մանավանդ, որ դրանք ոչ թե բշտիկներ էին, այլ հենց ելունդներ՝ տերևների վրա: Ես այդպիսի բան դեռ երբեք չէի տեսել: Ահա տերևներից մեկը:
Իսկապես անսովոր է: Ի՞նչ է դա: Ի՞նչ բշտիկներ են: Այն էլ հենց տերևների վրա: Ինչի՞ հետ է կապված այդ ամենը, ինչի՞ մասին կարող է այն վկայել: Հնարավոր է այն բույսերի այդպիսի հիվանդությու՞ն է: Կամ էլ ինչ-որ վնասատուների ախտահարում է: Միջատներ այդ ժամանակ ես չնկատեցի: Իսկ հնարավոր է ոչ այն է, ոչ էլ այն: Հնարավոր է աճման յուրահատկությունն է, որը հայտնվում է մի քանի պայմանների առկայության դեպքում:
Դեռ ինձ համար պատասխան չեմ գտել: Ի՞նչ եք կարծում: Հնարավոր է ինչ-որ մեկը գիտի՞:
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանությունը՝ Գոհար Գաբրիելյանի և Պայծառ Հարությունյանի, Քոլեջ, 4-րդ և 3-րդ կուրսեր